Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.10.2026

 Մեզանից շատերի կյանքում կա գոնե մեկ ուսուցիչ, որի խորհուրդը, ճիշտ պահին ասված խոսքն ու վերաբերմունքն աննկատ, բայց հաստատուն կերպով ուղեկցում են մեզ տարիներ շարունակ: Ուսուցչի աշխատանքի իրական արդյունքը միշտ չէ, որ անմիջապես տեսանելի է։ Այն ակներև է դառնում ժամանակի մեջ, երբ դպրոցական նստարանից կյանք մտած պատանին վերածվում է իր գործը բարեխղճորեն կատարող մասնագետի, սեփական երկրի հանդեպ հոգածություն ունեցող մարդու և պատասխանատու քաղաքացու։

Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի, համբերության ու այն ուշադրության համար, որով ուղեկցում եք երեխաներին կյանքի կարևորագույն տարիներին։
Այսօրվա տոնն իրականում չի սահմանափակվում զուտ մասնագիտական շրջանակով, այլև խորապես առնչվում է հասարակության յուրաքանչյուր անդամի։
Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ Սյունիքում աշխատող մեր ուսուցիչներին։ Դուք եք ամեն օր ստեղծում այն կրթական միջավայրը, որտեղ երեխաները ձեռք են բերում ոչ միայն գիտելիք, այլև ինքնուրույնության, համագործակցության և պատասխանատվության փորձ։ Մեր մարզի զարգացման մասին խոսելիս` հաճախ նշում ենք ենթակառուցվածքների ու նոր հնարավորությունների մասին, բայց հասարակության ուժը, ի վերջո, մարդկային ներուժն է, իսկ դրա ձևավորման ամենակարևոր աշխատանքը դուք եք կատարում։
Այսօր կրթական միջավայրը փոխվում է, ընդլայնվել է տեղեկատվության հասանելիությունը, իսկ տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ստեղծել։ Բայց ուսուցչի կարևոր մարդկային ներկայությունն այն արժեքներից է, որին ոչինչ չի կարող ամբողջությամբ փոխարինել։
Շնորհակալությո՛ւն ձեր համբերության, ընտրած մասնագիտության հանդեպ հոգատար վերաբերմունքի և այն պատասխանատվության համար, որով ամեն օր մտնում եք դասարան։
Բոլորիդ ամուր առողջություն և չսպառվող եռանդ եմ մաղթում, նաև մշտական ներքին վստահություն, որ ձեր աշխատանքը տեսնում ու գնահատում են։ Թո՛ղ ձեր մասնագիտական ճանապարհը շարունակվի նոր ձեռքբերումներով, իսկ դպրոցական առօրյայում ավելի շատ լինեն սովորողների հետաքրքրված հայացքներն ու հաջողված նախաձեռնությունները։
Թո՛ղ ձեր ընտանիքներում տիրեն խաղաղությունը, ջերմությունն ու բարեկեցությունը, իսկ կրթական յուրաքանչյուր նոր օրն աշխատանքի հանդեպ չմարող սեր բերի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-02 17:40:42