Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

16.10.2026

 Սյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքները:

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է «Հայաստան - Դիմակայուն Սյունիք» ծրագիրն իրականացնող կողմերի՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչների հետ։
Նրանք մարզ են այցելել Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն Եվրոպական ներդրումային բանկի «Հայաստան-Դիմակայուն Սյունիք» վարկային ծրագրին» նախաձեռնության աշխատանքների շրջանակում։

Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Արմեն Թադևոսյանը։
Քննարկման առանցքում են եղել ծրագրի արդյունքում մարզի առողջապահական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, վերակառուցման, նորոգման և տեխնիկական վերազինման հետ կապված ընթացիկ ու առաջնահերթ հարցերը, մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության միջոցով աշխատանքների համատեղ արդյունավետության բարձրացումն ու հետագա քայլերի համակարգումը։
Ծրագրի իրականացման արդյունքում Սյունիքում նախատեսվում է հիմնանորոգել, վերակառուցել կամ կառուցել նոր շենքեր մի շարք առողջության առաջնային պահպանման կենտրոնների (ԱԱՊԿ) և ամբուլատորիաների համար՝ ընդգրկելով գործող կազմակերպությունները։
Նոր շենքեր են կառուցվելու Դարբասի առողջության կենտրոնի, Տաթևի, Գորայքի և Խնձորեսկի ԱԱՊԿ-ների համար։ Կվերանորոգվեն Նորաշենիկի և Բռնակոթի ԱԱՊԿ- ները, Վերիշենի բժշկական ամբուլատորիան։ Կարդիականացվեն նաև Կապանի և Գորիսի պոլիկլինիկաները։
Հիշեցնենք, որ Եվրոպական ներդրումային բանկի գլոբալ բանկը 50 մլն եվրո վարկ է տրամադրել Սյունիքի մարզում սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ բարելավելու համար կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են ջրամատակարարումը, առողջապահությունը և կրթական հաստատությունները։
Նախագիծը «Թիմ Եվրոպա» նախաձեռնության մի մաս է՝ նպատակ ունենալով աջակցել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական կայունությանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-23 12:23:51