Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԵՐԳՈ ԳԱԼՍՏՅԱՆԸ՝ ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ․ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

13.11.2026

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մասնակցել է Մեղրիի ավագանու նիստին, որի ընթացքում համայնքի նորընտիր ղեկավար Սերգո Գալստյանը երդման արարողությամբ պաշտոնապես ստանձնել է իր լիազորությունները (ավագանին ի գիտություն է ընդունել երդման տեքստը հրապարակելու, ստորագրելու և լիազորությունները ստանձնելու փաստը)։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորել է Մեղրիի բնակիչներին համայնքի նոր ղեկավար ունենալու կապակցությամբ և կարևորել ներքին համերաշխության ու միասնական թիմային աշխատանքի շնորհիվ համայնքի արագ զարգացումը։
«Համայնքի առկա ներուժն արդյունավետ օգտագործելու և հանուն մեր երեխաների ապագայի առաջ շարժվելու համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ներդրում ունենալ Մեղրիի զարգացման գործում, միասին շենացնել համայնքը։ Յուրաքանչյուր ծրագիր, գաղափար ու առաջարկ, որը կբխի ժողովրդի շահից, կստանա մեր աջակցությունը։ Բոլոր խնդիրները լուծելի են, եթե կա միասնական թիմ։ Պարոն Գալստյանին, ավագանու բոլոր անդամներին և համայնքապետարանի աշխատակիցներին առաջիկա հինգ տարիներին արդյունավետ աշխատանք եմ մաղթում», - նշել է մարզպետը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-16 11:50:13