Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՆՈՐՈԳՎՈՂ ՆՈՒՀ

ԱՅՑ ՆՈՐՈԳՎՈՂ ՆՈՒՀ 02.03.2019

Մարտի 1-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելեց  Քաջարանի թիվ 1 ՆՈՒՀ ՝ ծանոթանալու այստեղ ընթացող աշխատանքներին: Մանկապարտեզը նորոգվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում. ծրագրի ընդհանուր արժեքը  39 մլն  500 հազար դրամ է, որից  24 մլն 95 հազար դրամը համայնքի ներդրումն է, 15 մլն 405 հազարը՝ ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորումը:    

ՄԱՐԶԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԳՈՒՄԱՐԵՑ

ՄԱՐԶԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԳՈՒՄԱՐԵՑ 01.03.2019

Փետրվարի 28-ին մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի նիստը, որին մասնակցում էին տվյալ մարմնի անդամները, ինչպես նաեւ հրավիրված էին մարզի համայնքների ղեկավարները եւ զորահավաքային աշխատանքների պատասխանատուները, Կապանի ու Սիսիանի ռազմական ոստիկանության բաժինների պետերը:   Նիստը վարում էր եւ ներածական ելույթով այն բացեց մարզի զորահավաքային մարմնի ղեկավար, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նիստի աշխատակարգը ներկայացրեց մարզպետի խորհրդական...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ 01.03.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը փետրվարի 27-ին  Սիսիան համայնքում քաղաքացիների ընդունելություն կատարեց։ Ընդունելության եկավ 44 հոգի :  Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմեց 19, աշխատանքի տեղավորման՝ 8, բնակարանով ապահովելու՝ 3, տանիքի եւ բնակարանի վերանորոգման՝ 4, հողամասի սահմանների ճշտման՝ 2, դպրոցը որդու անվամբ անվանակոչելու , նպաստի...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 01.03.2019

Փետրվարի 28- ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը   հյուրընկալեց « Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ - ի ծրագրի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին եւ այլ աշխատակիցների : Աշխատանքային խումբը Սյունիք է այցելել իրենց առաջիկա ծրագրային նոր ռազմավարության մշակման մեջ մեր մարզը եւս ընդգրկելու եւ  դրա համար նախնական ուսումնասիրություններ, կարիքների, ներուժի գնահատում, վերլուծություններ...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ 28.02.2019

Փետրվարի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Սիսիանում անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ: Քննարկման հիմնական թեման համայնքային բյուջեում ապառքների ցուցանիշն էր, հատկապես՝ հողի հարկի չհավաքված գումարները: Մարզպետը նշեց, որ, իհարկե, կան պարտքեր, որոնք ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով կամ գյուղացիների անվճարունակության հետեւանքով են գոյացել, եւ դրանց հավաքումն այս...

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵՆ ՄԱՐԶԻ ՀՐՇԵՋՆԵՐԻՆ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵՆ ՄԱՐԶԻ ՀՐՇԵՋՆԵՐԻՆ 27.02.2019

Փետրվարի 26-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին՝ Կանզասի ազգային գվարդիայի ցամաքային ուժերի մայոր, Երկկողմանի համագործակցության սպա Չադ Մուրրոյին եւ ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Բագրատ Զաքարյանը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել գրասենյակի կողմից այս ամռանը Սյունիքում նախատեսվող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53