Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

Մարզի տարածքում Երևանից ժամանած առաջատար մասնագետների կողմից խորհրդատվություն և բուժօգնություն ցուցաբերելու մասին

Հարգելի քաղաքացիներ, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, մարզի քաղաքային և գյուղական համայնքների բնակիչներին անհրաժեշտ որակյալ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու նպատակով, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետները սույն թվականի նոյեմբերի 22-ին կլինեն Կապանում, նոյեմբերի 27-ին` Մեղրիում, նոյեմբերի 30-ին` Գորիսում, դեկտեմբերի 3-ին` Քաջարանում, դեկտեմբերի 24-ին` Սիսիանում:
Մասնագետների խորհրդատվությունը և բուժօգնությունը իրականացվելու է տարածաշրջանի բժշկական կենտրոնների պոլիկլինիկական մասնաշենքերում` անվճար:

Միաժամանակ հայտնվում է նաև, որ նոյեմբերի 22-ին ժամը 10.00-ին Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում, դեկտեմբերի 5-ին ժամը 13.00-ին Գորիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում , իսկ դեկտեմբերի 6-ին ժամը 11.00-ին Սիսիանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում  “Էրեբունի բժշկական կենտրոնի” մի խումբ առաջատար մասնագետների (մանկաբարձ-գինեկոլոգ, նյարդաբան, սրտաբան, վիրաբույժ, կիթ-կոկորդ-ականջաբան և ներզատաբան) կողմից կիրականացվեն “Բաց դռների օր”:

Հայտարարված է` 19.11.2012

Վերջին ժամկետը` 25.12.2012

Պատասխանատու անձ` Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժին
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Նժդեհի 1
Հեռ.` (+374 285) 23510



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33