Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ
Այլ հայտարարություններ
Պետական պատվերով կլինիկական օրդինատուրա անցնելու մասին
Մարզային բժշկական կազմակերպությունները բժշկական կադրերով համալրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում անց է կացվելու մրցույթ. ընտրվելու են պետական բարձրագույն հաստատությունների 2013 թվականի շրջանավարտները /բացառությամբ ստոմատոլոգների և դեղագետների/` պետական պատվերով կլինիկական օրդինատուրա անցնելու և հետագայում մարզերում նվազագույնը 5 տարի աշխատելու պայմանով:
Ցանկացողներին խնդրվում է մինչև սույն թվականի ապրիլի 15-ը դիմել ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:
Հայտարարված է` 20.03.2013
Վերջին ժամկետը` 15.04.2013
Պատասխանատու անձ` Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժին
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Նժդեհի 1
Հեռ.` (+374 285) 23510
էլ. փոստ`