Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն

Համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզի ներքոհիշյալ համայնքների ղեկավարները հայտարարում են մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

Համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզի ներքոհիշյալ համայնքների ղեկավարները հայտարարում են մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Ն.Խոտանան /աշխատակազմի քարտուղար/, Վ.Խոտանան /աշխատակազմի քարտուղար/, Տարվրոս /աշխատակազմի քարտուղար/, գ. Քաջարան /աշխատակազմի քարտուղար/, Օխտար /աշխատակազմի քարտուղար/, Աղվանի /առաջատար մասնագետ-հաշվապահ/, Տանձավեր /աշխատակազմի քարտուղար/, գ. Ագարակ /աշխատակազմի քարտուղար/, Եղեգ /աշխատակազմի քարտուղար/, Եղվարդ /աշխատակազմի քարտուղար/, Խդրանց /աշխատակազմի քարտուղար/, Ծավ /աշխատակազմի քարտուղար/, Ճակատեն /աշխատակազմի քարտուղար/, Ն. Հանդ /առաջատար մասնագետ-հաշվապահ/, Նոր Աստղաբերդ /աշխատակազմի քարտուղար /, Սեւաքար /աշխատակազմի քարտուղար/, Դավիթբեկ /աշխատակազմի քարտուղար եւ առաջատար մասնագետ-հաշվապահ/, Կաղնուտ /աշխատակազմի քարտուղար/, Վարդավանք /առաջատար մասնագետ-հաշվապահ/, Ուժանիս /աշխատակազմի քարտուղար/, Առաջաձոր /աշխատակազմի քարտուղար/, Ձորաստան /աշխատակազմի քարտուղար/:
Տաշտուն /աշխատակազմի քարտուղար/, Վահրավար /աշխատակազմի քարտուղար/, Վարդանիձոր /աշխատակազմիքարտուղար/, ուդեմնիս /աշխատակազմի քարտուղար/, Կարճեւան /աշխատակազմի քարտուղար/, Լիճք /աշխատակազմի քարտուղար/, Ալվանք /աշխատակազմի քարտուղար/, Շվանիձոր /աշխատակազմի քարտուղար/ ք. Դաստակերտ /աշխատակազմի քարտուղար/, Բալաք /աշխատակազմի քարտուղար/, ետաթաղ /աշխատակազմի քարտուղար/, Թանահատ /աշխատակազմիքարտուղար/, Լծեն /աշխատակազմիքարտուղար/, Լոր /աշխատակազմիքարտուղար/, Ծղուկ/աշխատակազմիքարտուղար/, Մուծք /աշխատակազմիքարտուղար/, Շենաթաղ /աշխատակազմիքարտուղար/, Որորտան /աշխատակազմիքարտուղար/, Սառնակունք /աշխատակազմիքարտուղար/, Տոլորս /աշխատակազմիքարտուղար/, Տորունիք /աշխատակազմիքարտուղար/, Թասիկ /աշխատակազմի քարտուղար եւ առաջատար մասնագետ-հաշվապահ/, Հացավան /աշխատակազմի քարտուղար եւ առաջատար մասնագետ-հաշվապահ/, Սպանդարյան /աշխատակազմիքարտուղար/, Վաղատին /1-ին կարգի մասնագետ/, Անգեղակոթ /առաջատար մասնագետ/, Աշոտավան /առաջատար մասնագետ/, Բնունիս /առաջատար մասնագետ-հաշվապահ/ :
Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) ունենալ համակարգչով եւ ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն,
ե) տիրապետել ռուսերենին (ազատ) կամ մեկ այլ օտար(կարդալ, կարողանալ բացատրվել) լեզվի:
Համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) ունենալ համակարգչով եւ ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն,
ե) տիրապետել ռուսերենին (ազատ) կամ մեկ այլ օտար (կարդալ, կարողանալ բացատրվել) լեզվի:
Համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի, առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվուն է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն
բ) ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հողային օրենսգրքի», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) ունենալ համակարգչով եւ ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն,
ե) տիրապետել ռուսերենին (ազատ) կամ մեկ այլ օտար(կարդալ, կարողանալ բացատրվել) լեզվի:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչություն ամեն օր ժամը 9:00 - 18:00, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետը մինչեւ 2009թ. հոկտեմբերի 12-ը ժամը 18:00-ն է:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել տվյալ համայնքի ղեկավարի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀՄՏԾ գործունեության համակարգման վարչություն, հեռ` 23550:
Կապանի տարածաշրջանի համայնքներում մրցույթները կանցկացվեն 2009թ. հոկտեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը ներառյալ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի շենքում (ք.Կապան, Նժդեհի 1), Մեղրիի տարածքշրջանի համայնքներում՝ 2009թ. հոկտեմբերի 26-ից մինչեւ նոյեմբերի 4-ը ներառյալ, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքապետարանի վարչական շենքում (ք.Մեղրի, Զ.Անդրանիկի 2), Սիսիանի տարածաշրջանի համայնքներում՝ 2009թ. հոկտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 20-ը ներառյալ, սոցիալական ծառայությունների Սիսիանի գործակալության շենքում (ք.Սիսիան, Սիսական 41):
Հայտարարությունների ամբողջական տեքստերը հրապարակվել են «Բան ու գործ» թերթի 2009-ի սեպտեմբերի 26-ի N18-ում
Կազմակերպություն Սյունիքի մարզպետարան
Պատասխանատու անձ Ս. Ավետիսյան
Հասցե ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ; ք. Կապան; 3301; 
Հեռ. 0285 23550
 

 

Հայտարարված է` 01.10.2009

Վերջին ժամկետը` 01.12.2009

Պատասխանատու անձ` Ս. Ավետիսյան
Հասցե` 3301, ք. Կապան Նժդեհի 1
Հեռ.` (0285) 23550



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-06 17:29:07