Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն․ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում պետական աջակցություն` կովերի արհեստական սերմնավորման գործընթացին

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին՝ յուրաքանչյուր սերմնավորման համար փոխհատուցելով 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։     

Ծրագրի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզում նախատեսվում է 2026 թ սերմնավորել 1500 կով։

Սյունիքի մարզում կովերի արհեստական սերմնավորումն իրականացնելու համար մինչև  2026  թվականի հունվարի 8-ը համապատասխան  սերմնավորող կազմակերպությունները  պետք է դիմեն մարզպետի աշխատակազմ՝ 2026 թվականին  կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու  հայտ  ներկայացնելու  նպատակով։

Կովերի արհեստական սերմնավորման ծավալները՝ ըստ համայնքների (բնակավայրերի) սահմանում է մարզպետի աշխատակազմը՝ մարզին նախատեսված քվոտայի սահմաններում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի (բնակավայրի) ղեկավարը պայմանագիր է կնքում կազմակերպության հետ՝ տարվա ընթացքում նախատեսված ծավալով համայնքի կովերի արհեստական սերմնավորումը բարձրորակ սերմնահեղուկով և պատշաճ իրականացնելու մասին։

Ընդ որում, եթե միևնույն համայնքում (բնակավայրում) կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու համար հայտեր են ներկայացրել երկու և ավելի կազմակերպություններ, ապա համայնքի (բնակավայրի) ղեկավարը պայմանագիր է կնքում հայտ ներկայացրած բոլոր կազմակերպությունների հետ՝ սերմնավորման ենթակա կովերի թիվը հավասարաչափ բաշխելով կազմակերպությունների միջև։

 

Ծրագրով նախապատվությունը տրվում է ցանկացած նպատակով սոցիալական աջակցություն ստացող տնտեսավարողներին, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին։         

Հարցերի դեպքում զանգահարել 094 950 112։

 

Հայտարարված է` 18.12.2025

Վերջին ժամկետը` 08.01.2026

Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-19 11:26:17