Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն

Հայտարարություն
Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման
ամենամյա մրցանակաբաշխություն-2014

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թվականի մարտի 1-ից մինչեւ 2014 մայիսի 15-ը հրապարակված նյութերը հետեւյալ անվանակարգերում.

Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ:
Հեռուստատեսություն եւ ռադիո:
Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.

Առաջին տեղ - 300.000 ՀՀ դրամ
Երկրորդ տեղ - 200.000 ՀՀ դրամ
Երրորդ տեղ - 100.000 ՀՀ դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն եւ կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի եւ թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:

Անհրաժեշտ է ներկայացնել.

1. Հրապարակված նյութը.

- Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը:

- Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն:

- Հեռուստատեսային արտադրանքը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով և հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:

- Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:

2. Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը, որը լրացվում է տեղում` նյութը ներկայացնելիս:
Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի մայիսի 16-ը ներառյալ:

Մրցույթի արդյունքները կներկայացվեն Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը:

Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչեւ 15:00 “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, 4-րդ հարկ:

Մանրամասների համար կարող եք զանգել 0 10 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել foi@foi.am էլեկտրոնային հասցեին:

Հայտարարված է` 12.03.2014

Վերջին ժամկետը` 16.05.2014

Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47