Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

ՀՀ Սյունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվելու մասին

                                       Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի N 84-Ա՝ <<Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին>> որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվելու համար մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքային համայնքների ավագանիները հայտարարվել են համայնքի կողմից խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 16-30 տարեկան այն երիտասարդները, որոնք՝ համապատասխանում են հետևյալ չափանիշներին.
ա) ունեն երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերի կամ միջոցառումների մասնակցության փորձ.
բ) տիրապետում են երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին.
գ) ունեն երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային կամ հանրապետական փորձ, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն.
Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամն առաջադրվում է համայնքի ավագանու կողմից՝ մրցութային կարգով:
Նշված չափանիշները բավարարող թեկնածու չլինելու դեպքում խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը կարող է առաջադրվել համայնքի ավա¬գանու կազմից՝ ինքնաառաջադրման սկզբունքով: Համապատասխան թեկնածու չլինելու դեպքում տվյալ համայնքից խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ է ընտրվում ավա¬գանու՝ տարիքով ամենաերիտասարդ անդամը:
Դիմումների հայտերի ընդունման վերջին ժամկետն է մինչև 2014թ. մարտի 20-ը՝ ժամը՝ 1600-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացողները մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև դիմումի ձևը ստանալու համար կարող են դիմել Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքային համայնքների աշխատակազմերին, կամ զանգահարել՝ ք.Ագարակ հեռ. 093-322282
ք.Մեղրի հեռ. 077-053062
ք.Քաջարան հեռ. 098-199013
ք.Կապան հեռ. 094-868028
ք.Գորիս հեռ. 077-007002
ք.Սիսիան հեռ. 093-401048
 

Հայտարարված է` 13.03.2014

Վերջին ժամկետը` 24.03.2014

Պատասխանատու անձ` Մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժին
Հասցե` Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1
Հեռ.` (0285) 2-36-02



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28