Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> 2014թ. մրցույթի կանոնակարգի մասին

                                                               Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> 2014թ. մրցույթի

Մրցույթն անց է կացվելու 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին` 3 փուլով, 1-ին, 2-րդ փուլերը` նախնական, 3-րդ փուլը՝ եզրափակիչ:
1-ին փուլն անց է կացվելու է հունիսի 1-ից 15-ը ընկած ժամանակահատվածում` ՀՀ 48 քաղաքային և գյուղական համայնքներում, Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:
2-րդ փուլն անց է կացվելու հունիսի 18-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և ԼՂՀ-ում:
3-րդ փուլը՝ եզրափակիչ մրցումներ, անցկացվելու է 7 օրում՝ 2014թ. հուլիսի երկրորդ կեսին՝ Ծաղկաջորի գլխավոր մարզահամալիրում:
Համաձայն ժամանակացույցի, Սյունիքի մարզում մրցույթը անց է կացվելու հունիսի 27-ից մինչև 29-ը` Կապան քաղաքում:
Մրցույթն անց է կացվելու 4 տարիքային խմբերով`
ա) 1-ին տարիքային խումբ՝2006-2008թթ.ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
բ) 2-րդ տարիքային խումբ՝ 2003-2005թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
գ) 3-րդ տարիքային խումբ՝ 2000-2002թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
դ) 4-րդ տարիքային խումբ՝ 1998-1999թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
Մրցույթի մարզաձևերն են`
ա) 1-ին և 2-րդ տարիքային խմբերի համար՝ խաղային փոխանցումավազք` 30մ, բասկետբոլի գնդակով վարժություն, պարանի ձգում, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակով, հեռացատկ տեղից և խաղային փոխանցումավազք` 80մ (15մ+25մ+40մ):
բ) 3-րդ և 4-րդ տարիքային խմբերի համար՝ խաղային փոխանցումավազք` 30մ, բասկետբոլի գնդակով վարժություն, պարանի ձգում, հեռացատկ տեղից, խաղային փոխանցումավազք` 80մ (15մ+25մ+40մ) և հրաձգություն օդամղիչ հրացանով:
Մրցույթի 1ին փուլին մասնակցելու ցանկություն ունեցող ընտանիքները կարող են հայտերը ներկայացնել Սյունիքի մարզի քաղաքային համայնքներ և մարզպետարան մինչև ս/թ մայիսի 30-ը:
Համաձայն կանոնակարգի, սահմանված են հետևյալ դրամական մրցանակները:
Մրցույթի 1-ին փուլի առաջնությունում ընդհանուր թիմային հաշվարկում յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվում են՝
1-ին տեղ- 60.0 /վաթսուն հազար/ դրամ
2-րդ տեղ- 50.0 /հիսուն հազար/ դրամ
3-րդ տեղ- 40.0 /քառասուն հազար/ դրամ
Մրցույթի 2-րդ փուլի առաջնությունում ընդհանուր թիմային հաշվարկում յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվում են՝
1-ին տեղ- 150.0 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ
2-րդ տեղ- 130.0 /մեկ հարյուր երեսուն հազար/ դրամ
3-րդ տեղ- 100.0 /մեկ հարյուր հազար/ դրամ
Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերի առաջնություններում յուրաքանչյուր տարիքային խմբում առանձին մարզաձևերից առաջին տեղերը գրաված թիմերը պարգևատրվում են 20.0/քսան հազար/ դրամ մրցանակներով:
Մրցույթի 3-րդ` եզրափակիչ փուլի առաջնությունում յուրաքանչյուր տարիքային խմբում ընդհանուր թիմային հաշվարկում մրցանակային 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվում են վկայագրերով և համապատասխանաբար 500.0 հազար /հինգ հարյուր հազար/ ,400.0 հազար /չորս հարյուր հազար/, և 300.0 հազար /երեք հարյուր հազար/ դրամ դրամական մրցանակներով:
Մրցույթի 3-րդ` եզրափակիչ փուլի առաջնություննում յուրաքանչյուր տարիքային խմբում առանձին մարզաձևերից առաջին տեղերը գրաված թիմերը նախարարության կողմից պարգևատրվում են 100.0 հազար /հարյուր հազար/, 2-րդ տեղը 50.0 հազար, 3-րդ տեղը 30.0 հազար դրամ մրցանակներով:
Պարգևատրվում է նաև յուրաքանչյուր տարիքային խմբի ամենակրտսեր մասնակիցը` 100.0 հազար /հարյուր հազար/ դրամով:

 

 

Հայտարարված է` 18.03.2014

Վերջին ժամկետը` 31.05.2014

Պատասխանատու անձ` Մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժին
Հասցե` Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1
Հեռ.` Հեռ.` (0285) 2-36-02



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36