Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

Կապան քաղաքային համայնքի կողմից երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության համար

                                                            Հայտարարություն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի N 85-Ա՝ «Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշմամբ, Կապան քաղաքային համայնքի ավագանին հայտարարում է մրցույթ` համայնքի կողմից խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության համար:
Մրցույթին կարող են մասնակցել 16-30 տարեկան այն երիտասարդները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին՝
1) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը,
2) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերի կամ միջոցառումների մասնակցության փորձ
3) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
Մրցույթը կկայանա 2014 թվականի մարտի 21-ին, ժամը 15:00 Կապանի քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2014 թվականի մարտի 20-ը՝ ժամը 18:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև՝ դիմումի ձևը ստանալու համար կարող են դիմել Կապանի քաղաքապետարանի աշխատակազմին, հասցեն՝ ք. Կապան, Ա Մանուկյան 5ա, հեռ /0285/ 52036:


Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի
Կապան քաղաքային համայնքի ավագանի


 

Հայտարարված է` 19.03.2014

Վերջին ժամկետը` 24.03.2014

Պատասխանատու անձ` Մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժին
Հասցե` Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1
Հեռ.` Հեռ.` (0285) 2-36-02



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02