Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

Մրցույթի հայտարարություն

ՀՀ Սյունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության ՝ 1. «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի (համատեղության կարգով նաեւ՝ «Արծվանիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի) 2. «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի(համատեղության կարգով նաեւ՝ «Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի) 3. «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի (համատեղության կարգով նաեւ՝ «Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի եւ «Խնձորեսկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի)...

ՀՀ Սյունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության ՝
1. «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի (համատեղության կարգով նաեւ՝ «Արծվանիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի)
2. «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի(համատեղության կարգով նաեւ՝ «Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի)
3. «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի (համատեղության կարգով նաեւ՝ «Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի եւ «Խնձորեսկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի)
4. «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի (համատեղության կարգով նաեւ՝ «Տաթեւի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի, «Վերիշենի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի եւ «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ի)
5. «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի (համատեղության կարգով նաեւ՝ «Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի)
6. «Դարբասի առողջության կենտրոն» ՓԲԸ (համատեղության կարգով նաեւ՝ «որայքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի եւ «Բռնակոթի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի)
7. «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերստուգողի թափուր պաշտոնների զբաղեցման համար:
Վերստուգողը պատավոր է ստուգել ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությունը, փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին եւ կանոնադրությանը, հետեւել ընկերությունների կառավարման մարմինների որոշումների կատարմանը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն.
-տնտեսագիտություն (էկոնոմիկա) եւ կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն եւ կրկնակի մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ՝
-բարձրագույն կրթություն եւ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:
-Մրցույթին մասնակցելու նպատակով մասնագիտական աշխատանք է համարվում՝ հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական այլ բնագավառներում ղեկավար աշխատողի, մասնագետի, փորձագետի, հաշվապահի, իրավաբանի, մեթոդաբանի, վերահսկիչի, ֆինանսական գծով տեսուչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, ինչպես նաեւ կազմակերպությունների ղեկավարների, ֆինանսատնտեսական աշխատանքների գծով նրանց տեղակալների, ֆինանսական, հաշվապահական հաշվառման, տնտեսագիտական, իրավաբանական ստորաբաժանումների ղեկավարների, նրանց տեղակալների աշխատանքը:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
- դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
-հայտարարություն այն մասին, որ ինքը չի հիմնադրել եւ չի հանդիսանում որեւէ կազմակերպության հիմնադիր, ինչպես նաեւ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ,
- անձնագիր եւ անձնագրի պատճենը:
Մրցույթն անցկացվում է թեստավորման եղանակով՝ գրավոր:
Թեստային առաջադրանքների փաթեթը (մագնիսական կրիչով կամ պատճենահանմամբ՝ դիմումատուի հաշվին) տրամադրում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը` փաստաթղթերի ընդունումից հետո:
Մրցույթը կանցկացվի ՀՀ Սյունիքի մարզպետարանի շենքում, ք. Կապան . Նժդեհի 1 հասցեում, ս.թ փետրվարի 29 -ին, ժամը 11.00-ին:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2008թ. փետրվարի 21-ը:

Կազմակերպություն Սյունիքի մարզպետարան
Պատասխանատու անձ Ա. Հովհաննիսյան
Հեռ. 285 65342 Էլ.հասցե marzpetaran@syunik.region.am
Կայք http://syunik.region.am


 

Հայտարարված է` 04.02.2008

Վերջին ժամկետը` 29.02.2008

Պատասխանատու անձ` Ա. Հովհաննիսյան
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզպետարան, ք. Կապան Նժդեհի 1
Հեռ.` (0285) 65342
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47