Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

 ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳ նախարարի 29.04.2019թ., հմ. 422-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացները կկազմակերպվեն Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ (098)19-67-07, (095)29-01-18, (077)33-76-90):

Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1)   դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև-1, լրացվում է տեղում),

2)   3x4 չափի երկու լուսանկար,

3)   բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

4)   աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,

5)   անձնագրի պատճենը,

6)   մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),

7)   Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի

անդորրագիրը:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին:

Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80000 դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը և սուրճի ընդմիջումները: Կկազմակերպվի նաև Էլեկտրոնային թեստավորում  վերապատրաստվողների համար:

Մասնակիցների ցանկությամբ դասընթացների անցկացման ժամերը կարող են համաձայնեցվել:

Դասընթացները կվարեն Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ:

Դասընթացները կիրականացվեն մոդուլային-կրեդիտային համակարգով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը կներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, և կամընտրական դասընթացների առարկայախումբ (առաջարկվում է կամընտրական երկու մոդուլներ՝ 20 ժամի սահմաններում, որոնցից առանց լրացուցիչ վճարման դասընթացի մասնակիցը կարող է ընտրել մեկը):

Պարտադիր դասընթացները կներառեն հինգ մոդուլներ՝ երեք կրեդիտ (90 ժամ) ուսումնական բեռնվածությամբ.

1)   Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,

2)   Իրավունքի հիմունքներ,

3)   Գնումների գործընթացի կազմակերպում,

4)   Կիրառական հաշվապահություն,

5)   Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն:

Դիմումներն ընդունվում են 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 21-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Աշխատակազմի կառավարման բաժին, հեռ.՝ (098)19-67-07, (095)29-01-18, (077)33-76-90) ամեն օր (բացի կիրակի օրերից)՝ ժամը 9.00-ից 16.00-ն: Դասընթացները կսկսվեն մայիսի 27-ից: Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 20 օր է:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.

Բջջ.՝ (098)19-67-07, (095)29-01-18, (077)33-76-90

Կայք՝ www.gorsu.am

E-mail` gorissu@mail.ru  

Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, Աշխատակազմի կառավարման բաժին):

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ

 

 

Հայտարարված է` 08.05.2019

Վերջին ժամկետը` 21.05.2019

Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53