Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի մասին

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ  հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  պահանջվում է`

1) բարձրագույն բժշկական կրթություն,

2) առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ, 

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային,  առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,

5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ա.ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,

բ.անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

գ.աշխատանքների բաշխման,

դ.կարգապահական պատասխանատվության

ե.խարխուսանքի միջոցների կիրառման,

6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ  կնքելու կարողություններ,

8) բժշկական     ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում

9) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

10) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն

11) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն

 «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի  մրցույթը կանցկացվի 2019 թվականի հուլիսի 25-ին, ժամը 11:00-ին,

 

12.Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Սյունիքի մարզպետարան են ներկայացնում`

1) դիմում.

2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.

3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.

 7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

 8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի oրվանից առնվազն երեք oր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ  աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

9.Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար  փաստաթղթերը  հանձնում է անձամբ՝ ներկայացնելով  անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:

 

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900-1200, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019 թվականի հունիսի 21-ը:

Մրցույթը կկայանա Սյունիքի մարզպետարանի շենքում

Հայտարարված է` 20.05.2019

Վերջին ժամկետը` 21.06.2019

Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59