Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին

 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակ) հայտարարում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման (այսուհետ՝ Թեստավորում) մասին:

Թեստավորմանը մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Քաղաքացիական ծառայության գրասենյակ (ք. Երևան, Տերյան 89) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և (կամ) նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
3.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը՝ պատճենով,
3.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ը՝ դիպլոմ(ներ)ը՝ պատճեն(ներ)ով,
3.3 եթե անձը սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա ներկայացվում է ուսումնառության մասին տեղեկանք՝ պատճենով կամ ուսանողական տոմսը՝ պատճենով,
4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
5. առկայության դեպքում՝ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Քաղաքացու՝ Թեստավորմանը մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի պատճենները Քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատողի կողմից համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակներն անմիջապես վերադարձվում են քաղաքացուն:
Թեստավորմանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2019 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10-ը ներառյալ: Դիմումները ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:30-ը:
Փաստաթղթերը ներկայացնելուց հետո քաղաքացուն տրվում է ստացական, որում նշվում են թեստավորման անցկացման օրը, ժամը, վայրը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
Թեստավորումները կանցկացվեն Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (ք. Երևան, Տերյան 89)՝ 2019 թվականի հոկտեմբերի 28-ից սկսած:
Թեստավորման թեստային առաջադրանքները կազմվում են հետևյալ բնագավառներից՝
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.
2. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք.
3. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված բարեվարքության համակարգ.
4. հայերենի իմացություն.
5. հայկական պետականության, Հայաստանի նշանավոր դեմքերի, իրադարձությունների, փաստերի և հոգևոր արժեքների ճանաչողություն.
6. տրամաբանելու, արագ ընկալելու, օրինաչափությունն ի հայտ բերելու, գործողությունների ալգորիթմ կազմելու կամ շարունակելու կարողություն:
Թեստավորմանը մասնակցել ցանկացող քաղաքացիները Թեստավորման վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89, հեռախոսահամար՝ 010-52-02-64, էլ. փոստ՝ greta.karapetyan@cso.gov.am):

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հայտարարված է` 27.09.2019

Վերջին ժամկետը` 10.10.2019

Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-23 15:09:00