Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրավիրում է երիտասարդ պատվիրակների՝ մասնակցելու Կոնգրեսի 2020 թ. աշխատանքներին

Եվրոպայի խորհուրդը (ԵԽհրավիրում է երիտասարդներին՝ որպես երիտասարդ պատվիրակ մասնակցելու ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի մարտի 17-19-ը Ստրասբուրգում կայանալիք 38-րդ նստաշրջանին և հոկտեմբերի 27-29-ը Ստրասբուրգում կայանալիք 39-րդ նստաշրջանինՆստաշրջանները կանցկացվեն «Քաղաքականության երիատասարդացում» խորագրով:

Կոնգրեսը կընտրի յուրաքանչյուր անդամ երկրից մեկ երիտասարդ պատվիրակի:

Սա բացառիկ հնարավորություն է երիտասարդ մասնագետների համար մասնակցելուև Կոնգրեսի նստաշրջանին և կուտակելու միջազգային փորձ ու գիտելիքներ:

Սա լրջագույն հնարավորություն է զարգացնել նաև սեփական նախագծերն ու թարմ գաղափարներով վերադառնալ հայրենիք:

2014 թվականի հոկտեմբերից ի վեր Կոնգրեսը հրավիրում է երիտասարդ ակտիվիստներիերիտասարդ աշխատողներիուսանողների մասնակցելու Կոնգրեսի նիստերինիրենց ելույթներով հանդես գալու տարբեր բանավեճերում և Կոնգրեսի անդամների հետ կարծիքներ փոխանակել օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ:

Կոնգրեսի կողմից ընտրված երիտասարդ պատվիրակները 2020-ին կմասնակցեն Կոնգրեսի նիստերինտարբեր քննարկումներիմարտից հոկտեմբեր ժամանակահատվածում նրանք մշտապես կապի մեջ կլինեն Կոնգրեսի հետ և ներգրավված կլինեն Կոնգրեսի աշխատանքներումՆրանցից պահանջվում է պատրաստել մի տեղական նախագիծորը հիմնված կլինի Կոնգրեսի 2020 թվականի առաջնահերթությունների վրա և կլինի Կոնգրեսում 2020-ին քննարկվելիք թեմաների շրջանակումԱյս ընթացքում երիտասարդ պատվիրակների հետ կաշխատեն հատուկ դասընթացավարներորոնք կօգնեն երիտասասարդներին մշակել իրենց նախագծերը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020 թվականի հունվարի 3-ն էՀայտատու երիսատարդները պետք է հայտի հետ միասին ներկայացնեն նաև 30 վայրկյանանոց ուղեկցող տեսանյութորը պետք է ներբեռնել Youtube-ում և տեսանյութի հասցեն ուղարկել հայտի հետ միասինՏեսանյութում հայտատու երիտասարդները ոչ թե պետք է ներկայացնեն իրենցայլ պատասխանեն հայտում ներառված հարցին:

Երիտասարդ պատվիրակները կընտրվեն մինչև հունվարի 31-ը հատուկ հանձնաժողովի կողմիցորի անդամներն են Կոնգրեսի՝ երիտասարդության հարցերով խոսնակներըԵԽ երիտասարդության հարցերով խորհրդատվական մարմնի 2 անդամները և դասընթացավարներ:

Հայտի լրացման և այլ մանրամասների համար այցելեք այստեղ:

http://a.cs.coe.int/team81/congress_form/Inscriptions/Call_for_applications_2020.aspx?fbclid=IwAR3CIZetsEkRv7OHNFKJGJIla9P_QeiApJpHeTumM9TQLK7bxQRGmVcWlmI

https://www.caa.am/news/call-for-applicatyion-for-youth-delegates.html

 

Հայտարարված է` 25.11.2019

Վերջին ժամկետը` 03.01.2020

Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59