Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ
Այլ հայտարարություններ
ԵԱՏՄ ամդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր
Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը, ծրագրերին և հայտատուներին ներկայացվող պահանջները տեղադրված են «Ինտեգրացիա» եվրասիական մրցույթի պաշտոնական կայքում` www.invest-eaeunion.org:
ԵԱՏՄ ամդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր
ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) տարածքներում կաջակցեն համատեղ (ինտեգրացիոն) ծրագրերի նախաձեռնմանը, աջակցելով ֆինանսավորման և ոչ ֆինանսական գործիքակազմով «Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի հարթակում (այսուհետ՝ Մրցույթ): Հայտերը և համատեղ ծրագրերը եվրասիական ձեռներեցներից ընդունվում են Մրցույթի Կազմկոմիտեի կողմից յուրաքանչյուր տարի գարնանային (մարտի 1-ից մայիսի 30-ը) և աշնանային (սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը) ընտրափուլերի շրջանակներում։
«Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի կազմակերպիչներն են Եվրասիական զարգացման բանկը (www.eabr.org), Ռուսաստանի արտահանման կենտրոնը (www.exportcenter.ru), «Տարածաշրջաններ-կայուն զարգացում» մրցույթի կազմկոմիտեն (www.infra-konkurs.ru)։ Մրցույթն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովների (ԵՏՀ) աջակցությամբ մինչև 2025 թ․ եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների իրականացման նպատակով։
Մրցույթի առաքելությունը «աճի կետերի» և առավելագույն հնարավորությունների ստեղծումն է եվրասիական ընկերությունների համար մեկ հարթակում և մեկ հայտով։ Որպես ԵԱՏՄ ձեռներեցների զարգացման, աջակցության և համագործակցության ոչ պետական հաստատություն, Մրցույթի կազմկոմիտեն իրականացնում է ինտեգրացիոն ծրագրերի նախապատրաստում` արտոնյալ վարկավորում, կառավարության աջակցություն և ոչ ֆինանսական աջակցություն ստանալու, ծրագրի զրգացման և միասնական եվրասիական և այլ արտաքին այլ շուկաներ դուրս բերելու համար:
Մրցույթի ընթացակարգի շրջանակներում իրականացվում է ներդրումային ծրագրերի և գործարար նախաձեռնությունների նախապատրաստման «միասնական համակարգում» հաջող իրականացման և դրական որոշումների կայացման համար հետևյալ մարմինների կողմից՝
§ կառավարման մարմիններ և զարգացման ինստիտուտներ․
§ ներդրումային ֆոնդեր և բանկեր․
§ խոշոր ճյուղային և փորձագիտական միավորումներ (ասոցիացիաներ, միություններ)․
§ մրցույթի «գործընկեր էկոհամակարգի» անդամներ:
«Ինտեգրացիա» եվրասիական մրցույթի կազմկոմիտեին դիմելու շնորհիվ դուք կկարողանաք բացահայտել բիզնեսի նոր ուղղություններ, տնտեսել աշխատաժամանակն գործարար ծրագրի նախապատրաստման համար՝ ստանալով
1. ԵԱՏՄ անդամ պետությունների խոշոր բանկերի և ներդրումային ֆոնդերի ֆինանսավորման առաջարկներ` ընտրելով շահավետ պայմաններ ծրագրի իրականացման համար.
2. Ծրագիր, որը պատրաստ է գործընկերների հետ համագործակցության համար․
3. Ծրագրի գնահատական և աջակցություն կառավարման ազգային մարմինների և միջազգային կառույների կողմից.
4. «տիպային» նախագծային լուծում ինտեգրացիոն ներդրումային ծրագիր նախաձեռնելու համար․
5. Առաջարկություններ ինտեգրացիոն ծրագրի բարելավման մասով ԵԱՏՄ առաջադեմ փորձագիտական կազմակերպությունների կողմից․
6. Ինտեգրացիոն ծրագրի ընդլայնման հնարավորություններ եվրասիական բիզնես-թրեքինգի շնորհիվ։
Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը, ծրագրերին և հայտատուներին ներկայացվող պահանջները տեղադրված են «Ինտեգրացիա» եվրասիական մրցույթի պաշտոնական կայքում` www.invest-eaeunion.org:
Հայտարարված է` 20.05.2021
Վերջին ժամկետը` 30.10.2021
Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1