Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

ԵԱՏՄ ամդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը, ծրագրերին և հայտատուներին ներկայացվող պահանջները տեղադրված են «Ինտեգրացիա» եվրասիական մրցույթի պաշտոնական կայքում` www.invest-eaeunion.org:

ԵԱՏՄ ամդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր

 

ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) տարածքներում կաջակցեն համատեղ (ինտեգրացիոն) ծրագրերի նախաձեռնմանը, աջակցելով ֆինանսավորման և ոչ ֆինանսական գործիքակազմով «Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի հարթակում (այսուհետ՝ Մրցույթ): Հայտերը և համատեղ ծրագրերը եվրասիական ձեռներեցներից ընդունվում են Մրցույթի Կազմկոմիտեի կողմից յուրաքանչյուր տարի գարնանային (մարտի 1-ից մայիսի 30-ը) և աշնանային (սեպտեմբերի 1-ից  հոկտեմբերի 30-ը) ընտրափուլերի շրջանակներում։

«Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի կազմակերպիչներն են Եվրասիական զարգացման բանկը (www.eabr.org), Ռուսաստանի արտահանման կենտրոնը (www.exportcenter.ru), «Տարածաշրջաններ-կայուն զարգացում» մրցույթի կազմկոմիտեն (www.infra-konkurs.ru)։ Մրցույթն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովների (ԵՏՀ) աջակցությամբ մինչև 2025 թ․ եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների իրականացման նպատակով։

Մրցույթի առաքելությունը «աճի կետերի» և առավելագույն հնարավորությունների ստեղծումն է եվրասիական ընկերությունների համար մեկ հարթակում և մեկ հայտով։ Որպես ԵԱՏՄ ձեռներեցների զարգացման, աջակցության և համագործակցության ոչ պետական ​​հաստատություն, Մրցույթի կազմկոմիտեն իրականացնում է ինտեգրացիոն ծրագրերի նախապատրաստում` արտոնյալ վարկավորում, կառավարության աջակցություն և ոչ ֆինանսական աջակցություն ստանալու, ծրագրի զրգացման և միասնական եվրասիական և այլ արտաքին այլ շուկաներ դուրս բերելու համար:

Մրցույթի ընթացակարգի շրջանակներում իրականացվում է ներդրումային ծրագրերի և գործարար նախաձեռնությունների նախապատրաստման «միասնական համակարգում» հաջող իրականացման և դրական որոշումների կայացման համար հետևյալ մարմինների կողմից՝

§  կառավարման մարմիններ և զարգացման ինստիտուտներ․

§  ներդրումային ֆոնդեր և բանկեր․

§  խոշոր ճյուղային և փորձագիտական միավորումներ (ասոցիացիաներ, միություններ)․

§  մրցույթի «գործընկեր էկոհամակարգի» անդամներ:

«Ինտեգրացիա» եվրասիական մրցույթի կազմկոմիտեին դիմելու շնորհիվ դուք կկարողանաք բացահայտել բիզնեսի նոր ուղղություններ, տնտեսել աշխատաժամանակն գործարար ծրագրի նախապատրաստման համար՝ ստանալով

1.      ԵԱՏՄ անդամ պետությունների խոշոր բանկերի և ներդրումային ֆոնդերի  ֆինանսավորման առաջարկներ` ընտրելով շահավետ պայմաններ ծրագրի իրականացման համար.

2.      Ծրագիր, որը պատրաստ է գործընկերների հետ համագործակցության համար․

3.      Ծրագրի գնահատական և աջակցություն կառավարման ազգային մարմինների  և միջազգային կառույների կողմից.

4.      «տիպային» նախագծային լուծում ինտեգրացիոն ներդրումային ծրագիր նախաձեռնելու համար․

5.      Առաջարկություններ ինտեգրացիոն ծրագրի բարելավման մասով ԵԱՏՄ առաջադեմ փորձագիտական կազմակերպությունների կողմից․

6.      Ինտեգրացիոն ծրագրի ընդլայնման հնարավորություններ եվրասիական բիզնես-թրեքինգի շնորհիվ։

 

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը, ծրագրերին և հայտատուներին ներկայացվող պահանջները տեղադրված են «Ինտեգրացիա» եվրասիական մրցույթի պաշտոնական կայքում` www.invest-eaeunion.org:

Հայտարարված է` 20.05.2021

Վերջին ժամկետը` 30.10.2021

Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53