Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Մարգարիտա Մանուկյան
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ
Կենսագրություն
Ծնվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին Կապան քաղաքում` կոմպոզիտորի ընտանիքում:
2008թ. ավարտել է Կապանի թիվ 9 միջնակարգ դպրոցը:
2014թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան՝ Լրագրություն մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
2011- 2015 թթ., ուսմանը զուգահեռ, որպես հեռուստալրագրող և ուսուցողական հաղորդումների հեղինակ` աշխատել է Սյունիքի մարզային «Սոսի» հեռուստատեսությունում, թղթակցել News.am, Armnews, A1+ լրատվականներին:
2016 թ. Երիտասարդ լրագրողների ծրագրի շրջանակներում՝ 6 ամիս Ծիածան առաջնորդների կրթական կենտրոնում Լրագրության հիմունքներ է դասավանդել, մուլտիմեդիա նյութերի և հաղորդումների պատրաստման հմտություններով կիսվել:
2017-2018 թթ. աշխատանքային գործունեությունը շարունակել է վերանվանված Զանգեզուր հեռուստատեսությունում:
2018-2019 թթ. աշխատել է Կապանի համայնքապետարանում՝ որպես մամուլի քարտուղար:
2019 -2024 թթ. աշխատել է Կապանի մշակույթի կենտրոնում՝ որպես սցենարիստ, երաժիշտ:
2020-2023 թթ. համագործակցել է «ԱՐԿ Արմենիա» բնապահպանական ՀԿ-ի հետ՝ կատարելով SMM գործառույթներ Syunik Times առցանց մեդիա հարթակի համար, նաև պատրաստել հաղորդումներ և աուդիոգրքեր:
2022թ. միացել է «Աշխարհի կենտրոն» ՀԿ-ին՝ որպես ռազմամարզական, համահայկական «Դավիթբեկյան խաղեր»-ի հանրային կապերի պատասխանատու:
2023թ. ընդունվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմ՝ որպես Հասարակայնության հետ կապերի գծով փորձագետ:
2024թ. հունվարի 12-ին ՀՀ Սյունիքի մարզպետի N18-Ա որոշմամբ նշանակվել է Սյունիքի մարզպետի օգնական:
Ունի մեկ որդի և մեկ դուստր:
Անկուսակցական է: