Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Մարգարիտա Մանուկյան

Մարգարիտա Մանուկյան

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ

էլ. փոստ

Կենսագրություն

Ծնվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին Կապան քաղաքում` կոմպոզիտորի ընտանիքում:

2008թ. ավարտել է Կապանի թիվ 9  միջնակարգ դպրոցը:

2014թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան՝ Լրագրություն մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն

2011- 2015 թթ., ուսմանը զուգահեռ, որպես հեռուստալրագրող և ուսուցողական հաղորդումների հեղինակ` աշխատել է Սյունիքի մարզային «Սոսի»  հեռուստատեսությունում, թղթակցել  News.am, Armnews, A1+  լրատվականներին:

2016 թ. Երիտասարդ լրագրողների  ծրագրի շրջանակներում՝ 6 ամիս Ծիածան առաջնորդների կրթական կենտրոնում Լրագրության հիմունքներ է դասավանդել, մուլտիմեդիա նյութերի և հաղորդումների  պատրաստման հմտություններով կիսվել:

2017-2018 թթ. աշխատանքային գործունեությունը շարունակել է վերանվանված Զանգեզուր հեռուստատեսությունում:

2018-2019 թթ. աշխատել է Կապանի համայնքապետարանում՝ որպես մամուլի քարտուղար:

2019 -2024 թթ. աշխատել է Կապանի մշակույթի կենտրոնում՝ որպես սցենարիստ, երաժիշտ:

2020-2023 թթ.  համագործակցել է «ԱՐԿ Արմենիա» բնապահպանական ՀԿ-ի հետ՝ կատարելով SMM գործառույթներ Syunik Times առցանց մեդիա հարթակի համար,  նաև պատրաստել հաղորդումներ և աուդիոգրքեր:

2022թ. միացել է «Աշխարհի կենտրոն» ՀԿ-ին՝ որպես ռազմամարզական,  համահայկական  «Դավիթբեկյան խաղեր»-ի հանրային կապերի պատասխանատու:

2023թ. ընդունվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմ՝ որպես Հասարակայնության հետ կապերի գծով փորձագետ:

2024թ. հունվարի 12-ին ՀՀ Սյունիքի մարզպետի N18-Ա որոշմամբ նշանակվել է Սյունիքի մարզպետի օգնական:

Ունի մեկ որդի և մեկ դուստր:

Անկուսակցական է: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41