Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Գրիգոր Թադևոսյան

Գրիգոր Թադևոսյան

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 99

Կենսագրություն

Ծնվել է ` 1959թ. սեպտեմբերի 9-ին Կապան քաղաքում.
1976թ.-ին ավարտել է Կապանի N 9 միջնակարգ դպրոցը.
1980թ. ընդունվել և 1985թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, ստանալով փիլիսոփա-դասատուի որակավորում.
Աշխատանքային գործունեություն`
10/09/1976- 12/04/1977թթ.` "Քաջարանշին" տրեստի թիվ 4 ՇՎ. Բանվոր.
12/09/1977- 24/10/1977թթ.` Քաջարանի հանքաշինական վարչություն. Բանվոր.
04/10/1977-03/11/1979թթ.` Ծառայել է խորհրդային բանակում. /լեյտենանտ/
08/01/1980- 14/07/1980թթ.`Ջրմուղկոյուղու Կապանի միջշրջանային տեղամաս.Բանվոր.
01/08/1985- 21/08/1986թթ.` Կապանի "Ռելե"-ի գործարան. Իրավաբան.
08/09/1986-01/09/1987թթ.` Ղափանի N 27 միջն. գիշերօթիկ դպրոց. Դասատու-դաստիարակ.
28/08/1987- 01/02/1991թթ.` Ղափանի N10 միջն. դպրոց. պատմության ուսուցիչ.
25/01/1991- 01/04/1994թթ.` Շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ
01/04/1994- 22/08/1995թթ.` Շրջանային ժողկրթբաժին. մեթոդ.կաբինետի վարիչ.
31/08/1995- 13/06/1996թթ.` Ղափանի N 9 միջն. դպրոց. պատմության ուսուցիչ.
13/06/1996թ-ից` ՀՀ Սյունիքի մարզպետարան. ընդհանուր բաժնի վարիչ.
01/05/1999թ.-ից` ՀՀ Սյունիքի մարզպետարան. մարզպետի խորհրդական.
06/12/2002թ.-ից առ այսօր` աշխատում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի Աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում. ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի 3 դուստր:

Գործառույթներ / իրավասություններ

Աշխատակազմի ղեկավարի տեղակալը անմիջականորեն ենթակա է և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Աշխատակազմի ղեկավարի տեղակալը`
ա) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկում է Աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
բ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները
գ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
դ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների նկատմամբ.
ե) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում Մարզպետի որոշումների, կարգադրությունների, հանձնարարականների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների կատարման ապահովման նկատմամբ.
զ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում քաղաքացիական ծառայողների անձնական գործերի նախապատրաստման, վարման, հաշվառման և պահպանման աշխատանքների նկատմամբ.
է) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կոնկրետ աշխատանքների համակարգումը։
ը) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները տնօրինելու վերաբերյալ.
թ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
ժ) իր լիազորությունների շրջանակներում այլ մարմիններից և պաշտոնատար անձանցից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
ժա) իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժբ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կամ իր լիազորությունների շրջանակներում՝ Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
ժգ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Աշխատակազմի ղեկավարի տեղակալն ունի օրենքներով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ)սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ )սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 11:08:44