Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

-----   ------------

----- ------------

Քաղաքաշինության վարչության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 10

Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին
Վարչության պետը՝
ա/ կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման և կառավարությանը հաստատման ներկայացման իրականացումը.
բ/ կազմակերպում է մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ կառավարությանը առաջարկությունների ներկայացման իրականացումը.
գ/ կազմակերպում է հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ եզրակացության տրման իրականացումը.
դ/ կազմակերպում է բնակարանային և այլ շինարարության, կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառությունների, քաղաքաշինական գործունեության հսկողության, ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկման իրականացումը.
ե/ կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատման համակարգման իրականացումը.
զ/ կազմակերպում է դատախազությանը ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումների ներկայացման իրականացումը.
է/ կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի իրականացումը.
ը/ կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինարարության /քանդման/ թույլտվությունների տրման իրականացումը.
թ/ կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների մանրամասն հատակագծման նախագծերի պատվիրատուի գործառույթների իրականացումը.
ժ/ կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ավարտված շինարարության շահագործման փաստագրման իրականացումը.
ժա/ կազմակերպում է հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտների ընտրման, ներդրումների չափի որոշման, պայմանագրային հիմունքներով օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների և շինարարություն իրականացնողների ներգրավման իրականացումը.
ժբ/ կազմակերպում է ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանների ստացման իրականացումը.
ժգ/ կազմակերպում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցման, օբյեկտների շինարարության որակի տեխնիական և հեղինակային հսկողության իրականացումը.
ժդ/ կազմակերպում է մինչ շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում, կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ, համաձայնության գալու իրականացումը.
ժե/ կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների կատարման վերահսկման, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործման, կանխարգելման, ինքնակամ շինարարության դեպքերի կասեցման և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման իրականացումը։
ժզ/ կազմակերպում է քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վերահսկման իրականացումը.
ժէ/ կազմակերպում է քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումների անցկացման իրականացումը.
ժը/ կազմակերպում է համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքերի հայտնաբերման, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա տեղական ինքնակառավարման մարմիններում ըստ անհրաժեշտության ստուգումների.
ժթ/ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում, քաղաքաշինական գործունեության նպատակով, կազմակերպում է համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցման և պետական կառավարման համապատասխան լիազոր մարմիններին առաջարկությունների վերաբերյալ եզրակացությունների ներկայացման գործառույթներ.
ի/ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին, մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստման իրականացումը.
իա/ կազմակերպում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքի համաձայնեցման գործընթացին մասնակցման, մշակված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ներկայացման իրականացումը.
իբ/ կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին սահմանված կարգով հասարակայնությանը իրազեկման, որից հետո` նախագծի համաձայնեցման իրականացումը.
իգ/ կազմակերպում է պետական կառավարման լիազոր մարմինների հետ համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացի իրականացումը.
իդ/ կազմակերպում է պետական կառավարման լիազոր մարմինների հետ բնակավայրի գոտևորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացի իրականացումը.
իե/ կազմակերպում է հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում կառուցապատման նախագծի ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացի իրականացումը.
իզ/ կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման գործընթացի իրականացումը.
իէ/ կազմակերպում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցման կամ հիմնավորված մերժման իրականացումը.
իը/ կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս ինքնակամ կառուցված օբյեկտների համար օրինականացման կամ մերժման որոշման ընդունման իրականացումը.
իթ/ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքների, նախագծային ու հետազոտական աշխատանքների պետական պայմանագրերի կատարման, իրավական կարգավորման իրականացումը.
լ/ կազմակերպում և վերահսկում է մարզային ենթակայության ջրմուղ կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքի իրականացումը.
լա/ կազմակերպում է աղբի ու թափոնների վերամշակման իրականացումը.
լբ/ կազմակերպում է մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման և հերթացուցակների ներկայացման վրա վերահսկողության իրականացումը.
լգ/ կազմակերպում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացի, մարզպետի և քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ պայմանագրի կնքման իրականացումը.
լդ/ կազմակերպում է գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման ծրագրի իրականացումը.
լե/ կազմակերպում է մարզի համայնքների կողմից բնակարանային խնդիրների լուծման և ենթակառուցվածքների գործունեության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգումը.
լզ/ կազմակերպում է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված /մահացած/ և հաշմանդամ դարձած զինծառայողների /ազատամարտիկների/ բնակարանային խնդիրների ուսումնասիրումը.
լէ/ կազմակերպում է փախստականների համար կառուցված բնակարանների սեփականաշնորհման աշխատանքները.
լը/ կազմակերպում է համայնքների կողմից բազմաբնակարան շենքերում կառավարման մարմինների ձևավորմանն ու նրանց գործունեության բարելավմանն ուղղված աշխատանքները.
լթ/ կազմակերպում է մարզի բնակավայրերում խմելու ջրի, աղբահանության և բնակարանային սպասարկման դիմաց վարձավճարների հավաքագրման արդյունքների ամփոփումը.
խ/ կազմակերպում է տրանսպորտի և ճանապարհաշինության գծով Մարզպետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի նախապատրաստումը.
խա/ կազմակերպում է մարզում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացումը.
խբ/ կազմակերպում է ներմարզային հասարակական տրանսպորտի սպասարկման իրավունքի հատկացման մրցույթների գործընթացի իրականացումը.
խգ/ կազմակերպում է աջակցություն միջմարզային երթուղիների կանոնավոր փոխադրումների կազմակերպման աշխատանքներին` համագործակցելով լիազոր մարմնի հետ.
խդ/ կազմակերպում է տարածքային կառավաման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը` ապահովելով ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը.
խե/ կազմակերպում է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, շինարարության նորոգման և պահպանման ծրագրերի մշակումը.
խզ/ կազմակերպում է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ուղղությամբ կատարվող աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների ընտրությունների մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
խէ/ կազմակերպում և հսկողություն է իրականացնում մարզային ենթակայության ավտոճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության /տեղադրման/, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքերի կատարման նկատմամբ.
խը/ կազմակերպում է մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ.
խթ/ կազմակերպում է աջակցություն հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման և շահագործման աշխատանքների իրականացմանը.
ծ/ մարզի տարածքում կազմակերպում է գործող ճանապարհաշինարարական ձեռնարկությունների հզորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումը, ամփոփում այն և ներկայացնում առաջարկություններ.
ծա/ կազմակերպում է պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին մարզում գործող ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն.
ծբ/ կազմակերպում է Բաժնի իրավասությանն վերաբերվող Մարզպետի որոշումների և կարգադրությունների կատարումը, ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
ծգ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակումը.
ծդ/ Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ծե/.ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ծզ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նիանց փոխարինելու մասին.
ծէ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ծը/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
ծթ/.այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
կ/ Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
կա/ Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
կբ/ Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
կգ/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
կդ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության պետն ունի Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-06-06 14:36:55