Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Ճարտարապետաշինարարական բաժնի պետ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 77

Կենսագրություն

Ծնվել է` 1961թ. հունվարի 2-ին Կապանի շրջանի Շիկահող գյուղում ծառայողի ընտանիքում:
1969-1979թթ. սովորել և ավարտել է Շիկահողի միջնակարգ դպրոցը:
1988թթ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստանալով Ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորում (մասնագիտությունը՝ <<Պետական կառուցվածքների և ՀԷԿ-երի հիդրոտեխնիկական շինարարություն>>):

Աշխատանքային գործունեություն`
20/10/1980-30/11/1982 Ծառայություն ԽՍՀՄ ԶՈՒ
13/10/1988-01/02/1996 Կապանի ավտովերանորոգման գործարան, Ինժեներ- շինարար, արհկոմի նախագահ, նյութատեխնիկական մատակարարման բաժնի պետ
01/02/1996-26/08/2009 <<Կապանի մեքենաշինական գործարան>> ԲԲԸ, նյութատեխնիկական մատակարարման բաժնի պետ, կապիտալ շինարարության բաժնի պետ, փոխտնօրեն
22/02/2010- 15/05/2015 ՀՀ Սյունիքի մարզպետարան, ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ

15/05/2015թ-ից ՀՀ Սյունիքի մարզպտարանի աշխատակազմի ղեկավարի (թիվ 112-Ա) հրամանով արտամրցույթային կարգով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ճարտարապետաշինարարական բաժնի պետի պաշտոնում:
Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին
Բաժնի պետը՝
ա/ ապահովում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման և կառավարությանը հաստատման ներկայացման իրականացումը.
բ/ ապահովում է մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ կառավարությանը առաջարկությունների ներկայացման իրականացումը.
գ/ ապահովում է հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ եզրակացության տրման իրականացումը.
դ/ ապահովում է բնակարանային և այլ շինարարության, կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառությունների, քաղաքաշինական գործունեության հսկողության, ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկման իրականացումը.
ե/ ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատման համակարգման իրականացումը.
զ/ ապահովում է դատախազությանը ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումների ներկայացման իրականացումը.
է/ ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի իրականացումը.
ը/ ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինարարության /քանդման/ թույլտվությունների տրման իրականացումը.
թ/ ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների մանրամասն հատակագծման նախագծերի պատվիրատուի գործառույթների իրականացումը.
ժ/ ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ավարտված շինարարության շահագործման փաստագրման իրականացումը.
ժա/ ապահովում է հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտների ընտրման, ներդրումների չափի որոշման, պայմանագրային հիմունքներով օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների և շինարարություն իրականացնողների ներգրավման իրականացումը.
ժբ/ ապահովում է ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանների ստացման իրականացումը.
ժգ/ ապահովում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցման, օբյեկտների շինարարության որակի տեխնիական և հեղինակային հսկողության իրականացումը.
ժդ/ ապահովում է մինչ շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում, կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ, համաձայնության գալու իրականացումը.
ժե/ ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների կատարման վերահսկման, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործման, կանխարգելման, ինքնակամ շինարարության դեպքերի կասեցման և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման իրականացումը։
ժզ/ ապահովում է քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վերահսկման իրականացումը.
ժէ/ ապահովում է քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումների անցկացման իրականացումը.
ժը/ ապահովում է համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքերի հայտնաբերման, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա տեղական ինքնակառավարման մարմիններում ըստ անհրաժեշտության ստուգումների անցկացման իրականացումը.
ժթ/ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում, քաղաքաշինական գործունեության նպատակով, ապահովում է համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցման և պետական կառավարման համապատասխան լիազոր մարմիններին առաջարկությունների վերաբերյալ եզրակացությունների ներկայացման գործառույթներ.
ի/ ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին, մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստման իրականացումը.
իա/ ապահովում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքի համաձայնեցման գործընթացին մասնակցման, մշակված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ներկայացման իրականացումը.
իբ/ ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին սահմանված կարգով հասարակայնությանը իրազեկման, որից հետո` նախագծի համաձայնեցման իրականացումը.
իգ/ ապահովում է պետական կառավարման լիազոր մարմինների հետ համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացի իրականացումը.
իդ/ ապահովում է պետական կառավարման լիազոր մարմինների հետ բնակավայրի գոտևորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացի իրականացումը.
իե/ ապահովում է հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացի իրականացումը.
իզ/ ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման գործընթացի իրականացումը.
իէ/ ապահովում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցման կամ հիմնավորված մերժման իրականացումը.
իը/ ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս ինքնակամ կառուցված օբյեկտների համար օրինականացման կամ մերժման որոշման ընդունման իրականացումը.
իթ/ ապահովում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքների, նախագծային ու հետազոտական աշխատանքների պետական պայմանագրերի կատարման, իրավական կարգավորման իրականացումը.
լ/ Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր ներկայացնելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
լա/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
լբ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լգ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լդ/ Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լե/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
լզ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լէ/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
լը/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լթ/ Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
խ/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
խա/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խբ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն՝ ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-27 11:18:07