Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

թափուր․

թափուր․

Բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 77

Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին։
Բաժնի պետը՝
ա/ ապահովում և վերահսկում է մարզային ենթակայության ջրմուղ կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքի իրականացումը.
բ/ ապահովում է աղբի ու թափոնների վերամշակման իրականացումը.
գ/ ապահովում է մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման և հերթացուցակների ներկայացման վրա վերահսկողության իրականացումը.
դ/ ապահովում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացի, մարզպետի և քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ պայմանագրի կնքման իրականացումը.
ե/ ապահովում է գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման ծրագրի իրականացումը.
զ/ ապահովում է մարզի համայնքների կողմից բնակարանային խնդիրների լուծման և ենթակառուցվածքների գործունեության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգումը.
է/ ապահովում է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված /մահացած/ և հաշմանդամ դարձած զինծառայողների /ազատամարտիկների/ բնակարանային խնդիրների ուսումնասիրումը.
ը/ ապահովում է փախստականների համար կառուցված բնակարանների սեփականաշնորհման աշխատանքները.
թ/ ապահովում է համայնքների կողմից բազմաբնակարան շենքերում կառավարման մարմինների ձևավորմանն ու նրանց գործունեության բարելավմանն ուղղված աշխատանքները.
ժ/ ապահովում է մարզի բնակավայրերում խմելու ջրի, աղբահանության և բնակարանային սպասարկման դիմաց վարձավճարների հավաքագրման արդյունքների ամփոփումը.
ժա/ Վարչության պետի հանձնարարությամբ կազմակերպում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթեր ներկայացումը, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակումը.
ժբ/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժգ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժդ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժե/ Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժզ/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժէ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություններ և նյութեր.
ժը/ ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժթ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի/ Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
իա/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իբ/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իգ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն՝ ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 16:10:31