Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Էդուարդ Միրզոյան

Էդուարդ Միրզոյան

Բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 77

Կենսագրություն

 Կ ե ն ս ա գ ր ա կ ա ն  տ վ յ ա լ ն ե ր

Ծնվել է` 1957թ. մարտի 5-ին Կապան քաղաքում:
1974թ.-ին ավարտել է Կապանի թիվ 9 միջնակարգ դպրոցը
1974թ-ին ընդունվել և 1979թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, ստանալով ռադիոֆիզիկի որակավորում (մասնագիտությունը՝ <<Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա>>):
1982-1985թթ. սովորել և ավարտել է Լենինգրադի <<Պոզիտրոն>> ԳԱՄ ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեություն`

10/01/1979-01/06/1979թթ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, լաբորանտ.
11/11/1979-01/01/1980թթ. <<Դիպոլ>> արտադրական միավորում, տեխնոլոգ.
01/01/1980-02/08/1982թթ. <<Սպին>> գործարան, ինժեներ-տեխնոլոգ.
02/08/1982-01/03/1985թթ. <<Նեյրոն>> ԱՄ-ն ՀԿՏԲ, առաջատար ինժեներ-տեխնոլոգ.
02/03/1985-31/08/1987թթ. <<Նեյրոն>> ԱՄ-ն Կապանի <<Սպին>> գործարան, արտադրական բաժնի պետի տեղակալ.
02/09/1987-09/07/1993թթ. <<Էլեկտրոն>> գործարանի Կապանի մ/ճ, ինժեներ- կոնստրուկտոր.
07/07/1993-24/07/1997թթ. Կապանի շրջանի հարկային պետական տեսչություն, ինֆորմացիայի վերլուծության և հաշվետվությունների ընդունման բաժնի առաջատար մասնագետ.
10/10/1994-21/10/1996թթ. Ծառայել է ՀՀ ԶՈՒ (ավագ լեյտենանտ).
24/07/1997-26/02/1998թթ. ՀՀ Սյունիքի մարզպետարան, ծրագրերի և կանխատեսումների բաժնի գլխավոր մասնագետ.
26/02/1998-22/09/1998թթ. ՀՀ Սյունիքի մարզպետարան, ֆինանսատնտեսագիտական վարչ-ն գլխավոր մասնագետ.
22/09/1998-01/07/1999թթ. <<Սյունիքգազ>> ԳՏՄ, փոխտնօրեն իրացման գծով .
01/07/1999-01/11/2000թթ. <<ՀայՌուսգազարդ>> ՓԲԸ-ի <<Գազաբաշխիչ>> ՍՊԸ, <<Սյունիքգազ>> ԳԳՄ մարզային մ/ճ, մասնաճյուղի պետի տեղակալ բաշխման գծով.
01/11/2000-04/12/2002թթ. <<ՀայՌուսգազարդ>> ՓԲԸ Սյունիքի ԳԳՄ, տնօրենի տեղակալ բաշխման գծով.
04/12/2002-08/12/2008թթ. Կապանի քաղաքապետարան, Աշխատակազմի ղեկավար-քարտուղար.
05/12/2008-26/08/2009թթ. Խորհրդական
26/08/2009-29/09/2009թթ. Կապանի <<Դավ-Մուր>> ՍՊԸ, գլխավոր հաշվապահ.
29/09/2009-01/10/2012 թթ. ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության <<Քաջարանի ԲԿ>> և <<Նորաշենիկի ԱԱՊԿ>> վերստուգող.
08/10/2012- 03/09/2015. ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ, ներքին աուդիտի բաժնի պետ.
12/10/2015- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ,
բնակարանային և ենթակառուցվածքային գործունեության բաժնի պետ
Ամուսնացած է ունի 2 զավակ:

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին։
Բաժնի պետը՝
ա/ ապահովում և վերահսկում է մարզային ենթակայության ջրմուղ կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքի իրականացումը.
բ/ ապահովում է աղբի ու թափոնների վերամշակման իրականացումը.
գ/ ապահովում է մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման և հերթացուցակների ներկայացման վրա վերահսկողության իրականացումը.
դ/ ապահովում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացի, մարզպետի և քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ պայմանագրի կնքման իրականացումը.
ե/ ապահովում է գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման ծրագրի իրականացումը.
զ/ ապահովում է մարզի համայնքների կողմից բնակարանային խնդիրների լուծման և ենթակառուցվածքների գործունեության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգումը.
է/ ապահովում է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված /մահացած/ և հաշմանդամ դարձած զինծառայողների /ազատամարտիկների/ բնակարանային խնդիրների ուսումնասիրումը.
ը/ ապահովում է փախստականների համար կառուցված բնակարանների սեփականաշնորհման աշխատանքները.
թ/ ապահովում է համայնքների կողմից բազմաբնակարան շենքերում կառավարման մարմինների ձևավորմանն ու նրանց գործունեության բարելավմանն ուղղված աշխատանքները.
ժ/ ապահովում է մարզի բնակավայրերում խմելու ջրի, աղբահանության և բնակարանային սպասարկման դիմաց վարձավճարների հավաքագրման արդյունքների ամփոփումը.
ժա/ Վարչության պետի հանձնարարությամբ կազմակերպում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթեր ներկայացումը, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակումը.
ժբ/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժգ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժդ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժե/ Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժզ/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժէ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություններ և նյութեր.
ժը/ ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժթ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի/ Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
իա/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իբ/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իգ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն՝ ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-27 11:18:07