Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Սարիկ Աղաբեկյան

Սարիկ Աղաբեկյան

Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 53

Կենսագրություն

Ծնվել է` 1959թ. մարտի 30-ին Քաջարան քաղաքում:
1966-1976թթ. ուսումնական տարում` ավարտել է Կապանի N 6 միջն. դպրոցը:
1979թ. ընդունվել և 1984թ-ին ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական մեքենաների ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն`
06.10.1976 – 30.05.1977.թթ.` Կապանի էլ.ցանց (էլ. մոնտյոր)
01.11.1977 – 16.11.1977թթ.` Սյունիք սովխոզ (բանվոր)
30.11.1978 – 01.10.1984թթ.` Հայկ.գյուղ. ինստիտուտ (ուսանող)
02.01.1985 – 27.09.1989թթ.` Եղվարդի կոլխոզ (ինժիներ-մեխանիկ)
27.09.1989 – 17.04.1990թթ.` Թ.62 ՄՊՏՈՒ (ուսուցման վարպետ)
17.04.1990 – 01.05.1991թթ.` Հատուկ. բժշկական արտ.շին.իրերի տնտ. հաշվ. ավտոտրանսպորտի բաժին (բաժնի վարիչ)
08.05.1991 – 01.09.1992թթ.` Հայկոմուն. Վերելակ (սպասարկման վարպետ)
01.09.1992 – 16.07.1996թթ.` Թ. 62 ՄՊՏՈՒ (ուսուցման վարպետ)
17.07.1996թ. Սյունիքի մարզպետարան (տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին` առաջատար մասնագետ)
26.02.2001թ. Սյունիքի մարզպետարան (տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին` բաժնի պետ)
Պահեստի սպա է:
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին
Բաժնի պետը՝
ա/ ապահովում է տրանսպորտի և ճանապարհաշինության գծով Մարզպետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի նախապատրաստումը.
բ/ ապահովում է մարզում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների կազմակերպումը.
գ/ ապահովում է ներմարզային հասարակական տրանսպորտի սպասարկման իրավունքի հատկացման մրցույթների գործընթացի կազմակերպումը.
դ/ ապահովում է աջակցություն միջմարզային երթուղիների կանոնավոր փոխադրումների կազմակերպման աշխատանքներին` համագործակցելով լիազոր մարմնի հետ.
ե/ համագործակցում է տարածքային կառավաման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ապահովելով ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը.
զ/ ապահովում է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, շինարարության նորոգման և պահպանման ծրագրեր մշակումը.
է/ ապահովում է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ուղղությամբ կատարվող աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների ընտրությունների մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
ը/ ապահովում և հսկողություն է իրականացնում մարզային ենթակայության ավտոճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության /տեղադրման/, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքերի կատարման նկատմամբ. թ/ ապահովում է մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ. ժ/ աջակցություն է ապահովում հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման և շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
ժա/ մարզի տարածքում ապահովում է գործող ճանապարհաշինարարական ձեռնարկությունների հզորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումը, ամփոփում այն և ներկայացնում առաջարկություններ.
ժբ/ ապահովում է հսկողություն պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին մարզում գործող ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների նկատմամբ.
ժգ/ ապահովում է Բաժնի իրավասությանն վերաբերվող մարզպետի որոշումների և կարգադրությունների կատարումը, ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
ժդ/ Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր ներկայացնելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժե/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժզ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժէ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժը/ Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժթ/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ի/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իա/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իբ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իգ/ Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
իդ/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իե/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իզ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-27 11:18:07