Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Արա Նահապետյան
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ
(+374 285) 4 42 93
Կենսագրություն
Ծնվել է 1995թ. հունվարի 6-ին Սյունիքի մարզի Սվարանցում գյուղում:
Կրթություն
Սովորել և ավարտել է Սվարանցի միջնակարգ դպրոցը:
2012-2020թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը՝ ստանալով 2018թ.՝ երկրաբանության բակալավրի (մասնագիտությունը՝ «Երկրաբանություն»), 2020թ.՝ երկրաբանության մագիստրոսի աստիճան (մասնագիտությունը՝ «Երկրաբանություն՝ երկրաֆիզիկա, ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն»):
2022-2024թթ. սովորել և ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ստանալով ճարտարագիտության մագիստրոսի որակավորում (մասնագիտությունը՝ «Քաղաքային տնտեսություն՝ ջերմագազամատակարարում և օդափոխություն»)։
2023թ․-ից՝ ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկային և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի ասպիրանտ։
Աշխատանքային գործունեություն
|
19/07/2013-20/07/2015թթ. |
Ծառայություն ՀՀ Զինված ուժերում, սերժանտ |
|
02/03/2020-30/06/2021թթ. |
«Ատ-Մետալս» ՍՊԸ, երկրաբան |
|
10/03/2022-01/02/2026թթ. |
«Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ «Ինժեներակական կենտրոն» մասնաճյուղ, Ախտորոշիչ հետազոտման ծառայության առաջատար ճարտարագետ |
|
25/01/2024 թ․-ից՝ |
«ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկային և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ, հիդրոերկրադինամիկայի և էկոերկրաֆիզիկայի լաբորատորիայի ավագ ճարտարագետ |
26/02/2026թ.-ից Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի (N 78-Ա) հրամանով նշանակվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի պաշտոնում:
Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին։
Գործառույթներ / իրավասություններ
Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է գլխավոր քարտուղարին։
Վարչության պետը՝
ա/ կազմակերպում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման իրականացումը` հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման համար.
բ/ համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.
գ/ համակարգում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
դ/ կազմակերպում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին ցուցաբերվող աջակցությունը` արտադրության կազմակերպման և զարգացման գործում.
ե/ կազմակերպում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեության համակարգումը.
զ/ կազմակերպում է մարզի տարածքի սերմնաբուծական կազմակերպությունների տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեության համակարգումը.
է/ կազմակերպում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ` կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով.
ը/ կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, մարզի տարածքում կազմակերպում է կարանտինի սահմանումը և չեղյալ համարումը.
թ/ կազմակերպում է անասնաբուժական պետական տեսչությանը ցուցաբերվող աջակցությունը՝ տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
ժ/ համակարգում է կենդանական ծագում ունեցող մթերք և հումք արտադրող, վերամշակող, իրացնող տնտեսվարող սուբյեկտների՝ շրջակա միջավայրի պահպանության գծով նախատեսված անասնաբուժասանիտարական միջոցառումները.
ժա/ կազմակերպում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքները.
ժբ/ կազմակերպում է մարզում գործող պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության բնագավառում ծրագրերի իրականացումը.
ժգ/ կազմակերպում է համայնքների ղեկավարներին գյուղատնտեսության բնագավառում ցուցաբերվող աջակցությունը.
ժդ/ բույսերի պաշտպանության և բուսյերի կարանտինի բնագավառում կազմակերպում է պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հմագործակցությունը.
ժե/ մարզի տարածքում կազմակերպում է բնապահպանական օրենսդրության կատարման վերահսկումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ պահում համապատասխան մարմիններին.
ժզ/ կազմակերպում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի, ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աջակցությունը.
ժէ/ կազմակերպում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպություննեերի, ինչպես նաև քաղաքացիների հետ համագործակցությունը.
ժը/ կազմակերպում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին աջակացությունը.
ժթ/ կազմակերպում է լիցենզառուի հանքային իրավունքների համաձայնություն տալը կամ արգելումը, եթե տվյալ տարածքը բնակավայր է.
ի/ կազմակերպում է մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեության համակարգումը և տեղեկատվության ներկայացնումը.
իա/ կազմակերպում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը.
իբ/ կազմակերպում է մասնակցությունը պետական ծրագրերի մշակման աշխատանքներին և իր իրավասության սահմաններում կազմակերպում դրանց իրականացումը.
իգ/ կազմակերպում է բնության հատուկ պահպանվող տարածքների /պետական արգելանոց, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ/ ինչպես նաև բուսաբանական և դենդրոպարկերի պահպանության աջակցությունը.
իդ/ համակարգում է անտառների և անտառատնկարկների պահպանության ու օգտագործման աջակցությունը.
իե/ կազմակերպում է բուսական աշխարհի պահպանության և արտադրության նպատակով միջոցառումների իրականացումը` համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
իզ/ համակարգում է կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը.
իէ/ կազմակերպում է մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին եւ բնակչության ներգրավումը.
իը/ անտառների եւ անտառային հողերի պահպանության եւ օգտագործման նպատակով կազմակերպում է պետական ծրագրերի իրականացումը.
իթ/ համագործակցում է մարզի բնապահպանական տեսչության, անտառտնտեսությունների և մարզում շահագործվող մետաղական և ոչ մետաղական հանքավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ, ամփոփում հանք շահագործողների փաստաթղթերի օրինականության վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացնում առաջարկություններ.
լ/ իր իրավասության շրջանակներում կազմակերպում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված նորմերի և կանոների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
լա/ ապահովում է համայնքների ղեկավարների գործունեության ուսումնասիրությունը բնապահպանության բնագավառում.
լբ/ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լգ/ Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լդ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լե/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լզ/ Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լէ/ Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
լը/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լթ/ ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
խ/ Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
խա/ Գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
խբ/ Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
խգ/ ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խդ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։


