Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Սեյրան Ավետիսյան

Սեյրան Ավետիսյան

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 79

Կենսագրություն

Ծնվել է՝ 1962թ. հուլիսի 16-ին Կապան քաղաքում:
1976 թվականին ավարտել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը:
1979թ. ընդունվել և 1984թ. ավարտել է Երևանի անասնաբուժական, անասնաբուծական ինստիտուտը, կաթի և կաթնամթերքի մշակման ինժեներ-տեխնոլոգի որակավորմամբ
1989թ. ընդունվել և 1994թ. ավարտել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի իրավագիտական բաժինը, իրավաբանի որակավորմամբ
Աշխատանքային գործունեություն
03/08/1984-23/10/1984թթ. ՌԴ Պերմի երկրամասի Չաստիե քաղաքի պանրագործարան / արտադրամասի վարպետ/
1984թ.-1986թթ. Ծառայություն խորհրդային բանակում
1986-1987թթ. Կապանի կաթի գործարան /արտադրամասի վարպետ/
1987-1989թթ. Սյունիքի գյուղխորհրդի գործկոմ, գյուղխորհրդի գործկոմի քարտուղար
1989-1993 թթ. Սյունիքի գյուղխորհրդի գործկոմ, գյուղխորհրդի գործկոմի նախագահ
1993-1996թթ. <<Միրաժ>> մասնավոր ձեռնարկություն, իրավաբան
1996թ. ՀՀ Սյունիքի մարզպետարան, տարածքային կառավարման բաժնի առաջատար մասնագետ, ապա տեղական ինքնակառավարման բաժնի պետ (1997-1999թթ), ՏԻ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության պետի տեղակալ (1999-2009թթ), 2009 թվականից ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ։

15․06․2023-ից՝ ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման  և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ։ 


Ունի քաղաքացիական ծառայողի 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան
Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է գլխավոր քարտուղարին։
Վարչության պետը՝
ա) կազմակերպում է ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, ՀՀ նախարարությունների և Մարզպետի որոշումներից ու այլ իրավական ակտերից բխող, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգմանն առնչվող գործառույթների իրականացումը, Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` ՏԻՄ) և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների (այսուհետ` ՀԳՄՏՍ) գործունեության համակարգումը, ՏԻՄ-ի և Աշխատակազմի փոխադարձ կապը, համագործակցության ապահովումը ՏԻՄ-ի, ՀԳՄՏՍ-ի, Մարզում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների և հասարակական կազմակերպությունների հետ, աջակցում է Մարզի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքների իրականացմանը,
բ) առաջարկություն է ներկայացնում Մարզպետին՝ ՏԻՄ-ի ընտրություններ նշանակելու, նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու, գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարցերով,
գ) կազմակերպում է աջակցությունը Մարզի տարածքում անցկացվող հանրապետական, տեղական նշանակության ընտրությունների, հանրաքվեների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքներին
դ) կազմակերպում է ՏԻՄ-ի լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրի նախագծի կազմումը և ներկայացումը Մարզպետին,
ե) կազմակերպում է համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքների ավագանիների լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողության աշխատանքներին մասնակցությունը.
զ) կազմակերպում է ՏԻՄ-ի` պետության պատվիրակած լիազորությունների կատարման ընթացքի վերահսկողության աշխատանքները.
է) կազմակերպում է ՏԻՄ-ի մեթոդական օգնության, խորհրդատվության աշխատանքները` իրենց սեփական, պետության պատվիրակած լիազորությունների և այլ հարցերով, սահմանված կարգով ընթացք է տալիս համայնքների ավագանիների որոշումներին,
ը) համակարգում է համայնքային ծառայության ոլորտում տարվող աշխատանքների իրականացումը
թ) կազմակերպում է մասնակցություն համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին.
ժ) համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխությունների և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ Մարզպետին.
ժա) կազմակերպում է համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարման, համայնքային ծառայողների վերապատրաստման խմբերի կազմավորման, թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և ատեստավորումների նշանակման օրերի հաշվառման, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփման և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու աշխատանքները.
ժբ) կազմակերպում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումը և դրանց ընթացք տալը.
ժգ) կազմակերպում է մասնակցություն միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման կազմակերպման աշխատանքներին.
ժդ) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին ՏԻՄ-ի որոշումները, գործողությունները և անգործությունը դատարանում բողոքարկելու վերաբերյալ.
ժե) կազմակերպում է մասնակցություն Մարզի զարգացման և այլ ծրագրերի կազմման, մշակման, ինչպես նաև այդ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման աշխատանքներին,
ժզ) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին Մարզի աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման փաստաթղթերն աշխարհագրական օբյեկտների անվանումների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելու վերաբերյալ.
ժէ) կազմակերպում է համագործակցությունը ՀԳՄՏՍ-ի, տեղական ինքնակառավարման մարմինների, Մարզում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների և հասարակական կազմակերպությունների հետ, աջակցում է Մարզի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքների իրականացմանը,
ժը) կազմակերպում է աջակցություն զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման կազմակերպման աշխատանքներին,
ժթ) կազմակերպում է Մարզի տարածքում ոստիկանության և ազգային անվտանգության ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ Մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների անցկացումը։
ի) կազմակերպում է Մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման խնդիրների առնչությամբ Մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների անցկացումը.
իա) ուսումնասիրում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի ՀԳՄՏՍ-ի ղեկավարների կողմից Մարզպետի համապատասխան հանձնարարականների և կարգադրությունների կատարման ընթացքը և արդյունքների մասին ներկայացնում տեղեկատվություն Մարզպետին.
իբ) ուսումնասիրում է ոստիկանության և ազգային անվտանգության ոլորտի ՀԳՄՏՍ-ի ղեկավարների կողմից հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով Մարզպետի համապատասխան հանձնարարականների և կարգադրությունների կատարման ընթացքը և արդյունքների մասին ներկայացնում տեղեկատվություն Մարզպետին.
իգ) ՀԳՄՏՍ-ի ղեկավարներից սահմանված կարգով ստանում է տեղեկատվություն և արդյունքների մասին զեկուցում Մարզպետին.
իդ) Մարզպետի հանձնարարությամբ մասնակցում է Մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աշխատանքներին.
իե) կազմակերպում է աջակցություն Մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ Մարզպետի կողմից կազմակերպվող և համակարգվող աշխատանքներին, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը,
իզ) համակարգում է խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում Մարզպետարանի կողմից ցուցաբերվող անհրաժեշտ աջակցության կազմակերպման աշխատանքները.
իէ) իր իրավասության շրջանակներում կազմակերպում է սահմանապահ զորքերին պետական սահմանի պահպանության գործում օրենսդրության շրջանակներում Մարզպետի կողմից ցուցաբերվող անհրաժեշտ աջակցության իրականացումը.
իը) կազմակերպում է Մարզպետի կողմից ՀՀ կառավարության պաշտպանության բնագավառի տարածքային քաղաքականության իրագործման նպատակով կազմակերպվող աշխատանքների իրականացումը.
իթ) կազմակերպում է աջակցություն Մարզպետի կողմից Մարզում պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարմանը, զինծառայողների, պահեստազոր արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպմանը, զինված ուժերի զորահավաքային ծավալմանն ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացմանը.
լ) կազմակերպում է աջակցություն պաշտպանության նպատակով Մարզպետի կողմից իրականացվող Մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումներին, զորահավաքային պլանների ու խնդիրների կատարմանը.
լա) կազմակերպում է աջակցություն Մարզում տարածքային պաշտպանական միջոցառումների պլանավորման և կազմակերպման ուղղությամբ, oժանդակում դրանց իրագործմանը.
լբ) կազմակերպում է աջակցություն Մարզպետի կողմից օրենքով սահմանված կարգով Մարզի վարչական տարածքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման և կազմակերպման ուղղությամբ.
լգ) կազմակերպում է աջակցություն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերին նյութական, տեխնիկական միջոցներով, բնական ռեսուրսներով և գործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով Մարզպետի կողմից ապահովման իրականացման ուղղությամբ.
լդ) համակրգում է Մարզի վարչական տարածքում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողներին և բնակչությանը Մարզպետի կողմից ներգրավելու աշխատանքների կազմակերպումը.
լե) սահմանված կարգով կազմակերպում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումը և դրանց ընթացք տալը.
լզ) կազմակերպում է Վարչությունում գործավարության պահանջների կատարումը, տվյալների բազաների և բանկերի լրացումը, համալրումը, դրանցից օգտվելու մեխանիզմների մշակումը, Բաժնի էլեկտրոնային փաստաթղթերի շարժը, ինտերնետ կապով փաստաթղթերի առաքումը համապատասխան հասցեատերերին.
լէ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լը) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լթ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
խ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
խա) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
խբ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
խգ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
խդ) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
խե) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
խզ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
խէ) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
խը) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խթ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության պետն ունի Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-24 17:33:57