Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Արմեն Թադևոսյան
Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ
(+374 285) 4 35 10
Կենսագրություն
Ծնվել է` 1962թ. փետրվարի 16-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում:
1979թ.-ին ավարտել է Կապանի N 6 միջնակարգ դպրոցը:
1979թ.-ին ընդունվել և 1984թ.-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը՝ ստանալով պրովիզորի որակավորում:
Աշխատանքային գործունեություն`
31/07/1984-27/09/1988թթ. |
Կապանի շրջանային կենտրոնական հիվանդանոց, հսկիչ-ռեցեպտար. |
31/07/1984-27/09/1988թթ. |
Կապանի թիվ 3 դեղատուն, տնօրեն. |
15/04/1995- 18/09/1999թթ. |
«Դաշտային լավանդա» ՍՊԸ, տնօրեն. |
18/09/1999-23/05/2016թթ. |
«Լավանդա-1» ԱՁ, տնօրեն. |
23/05/2016-15/06/2023թթ. |
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ |
15/06/2023-08/09/2023թթ. |
Սյունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ |
11/09/2023-12/03/2024թթ. |
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժ/պ |
13/03/2024-13/09/2024թթ |
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ որակի վերահսկման, զարգացման և բարեփոխումների գծով փոխտնօրեն |
16/09/2024թ.-ից Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի (N 507-Ա) հրամանով նշանակվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի 2 դուստր:
Գործառույթներ / իրավասություններ
Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Վարչության պետը՝
ա) կազմակերպում է մարզի տարածքում առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառնեոում պետական միասնական քաղաքականության իրականացումը.
բ) կազմակերպում է առողջապահական համակարգի և բնակչության առողջության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու գնահատումը.
գ) կազմակերպում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, իրականացնում սանիտարահիգիենիկ միջոցառումներ` վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
դ) կազմակերպում է աջակցություն հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
ե) կազմակերպում է մարզում պետական առողջապահական նպատակային ծրագրերի իրականացումը.
զ) կազմակերպում է բնակչության առողջության բարելավման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը.
է) կազմակերպում է արտակարգ իրավիճակներում բնակչության առաջնահերթ բժշկական օգնության միջոցառումների իրականացումը.
ը) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների և վերստուգողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և ատեստավորման կազմակերպման նախապատրաստական աշխատանքները.
թ) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների ամենամյա հաստիքացուցակների, ծախսերի նախահաշվների և դրա կատարողականի, վճարովի ծառայությունների գնացուցակի ուսումնասիրումը և քննարկումը.
ժ) կազմակերպում է վերահսկողություն` առողջապահական հաստատություններում մատուցվող բժշկական ծառայությունների որակի նկատմամբ.
ժա) կազմակերպում է բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքների իրականացումը.
ժբ) կազմակերպում է բժշկական հաստատությունների կողմից բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացված դեղորայքի վերահսկման իրականացումը.
ժգ) կազմակերպում է պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնության կազմակերպական-մեթոդական աշխատանքները.
ժդ) կազմակերպում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի իրագործումը.
ժե) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը.
ժզ) կազմակերպում է վերահսկողություն մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության` օրենսդրության համապատասխանությունը.
ժէ) կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը.
ժը) կազմակերպում է աջակցություն գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծման գործում.
ժթ) կազմակերպում է աջակցություն պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման հետ կապված աշխատանքներին.
ի) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների պահպանումն ու շահագործումը.
իա) կազմակերպում է աջակցություն սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
իբ) կազմակերպում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը.
իգ) կազմակերպում է բնակարանները սեփականության իրավունքով փախստական ընտանիքներին անհատույց հատկացնելու գործընթացը.
իդ) կազմակերպում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին կից գործող սոցիալական աջակցության խորհրդների գործունեությունը.
իե) սահմանված կարգով կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերի նյութերըի նախապատրաստումը և արձանագրությունների կազմումը.
իզ) կազմակերպում է մասնակցություն մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքներին.
իէ) կազմակերպում է մարզի հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները.
իը) կազմակերպում է համագործակցություն հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
իը) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների քննարկմանը համապատասխան պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
իթ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լա) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լբ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նիանց փոխարինելու մասին.
լգ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
լդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լե) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լզ) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
լէ) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լը) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
լթ) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
խ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։