Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Արամ Շահնազարյան

Արամ Շահնազարյան

Սոցիալական ապահովության բաժնի պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 95

Կենսագրություն

Ծնվել է 1961 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղում։
1978 թվականին ավարտել է Կապան քաղաքի N 27 միջնակարգ գիշերօթիկ դպրոցը։ 1978-1980թթ. աշխատել է Նորաշենիկի սովխոզում որպես բանվոր։ 1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1982-1986թթ. աշխատել է Կապանի ավտոնորոգման գործարանում, որպես եռակցող։ 1983թ. ընդունվել և 1989թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1986թ. ընդունվել է աշխատանքի Կապանի քաղխորհրդի գործկոմի սոցիալական ապահովության բաժնում, որպես տեսուչ և աշխատել մինչև 1993 թվականը։
1993թ. նշանակվել է Կապանի շրջխորհրդի գործկոմի սոցիալական ապահովության բաժնի պետ և աշխատել մինչև 1996 թվականը։
1996 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ։
ՈՒնի քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին.
Բաժնի պետը՝
ա) ապահովում է մարզի տարածքում սոցիալական ապահովության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրականացումը.
բ) ապահովում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի իրագործումը.
գ) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը.
դ) ապահովում է վերահսկողություն մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության` օրենսդրության համապատասխանությունը.
ե) ապահովում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը.
զ) ապահովում է աջակցություն գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծման գործում.
է) ապահովում է աջակցություն պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին.
ը) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների պահպանումն ու շահագործումը.
թ) ապահովում է աջակցություն սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
ժ) ապահովում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադումը.
ժա) ապահովում է բնակարանները սեփականության իրավունքով փախստական ընտանիքներին անհատույց հատկացնելու գործընթացը.
ժբ) ապահովում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին կից գործող սոցիալական աջակցության խորհրդների գործունեությունը.
ժգ) սահմանված կարգով ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերի նյութերի նախապատրաստումը և արձանագրությունների կազմումը.
ժդ) ապահովում է մասնակցություն մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքներին.
ժե) ապահովում է մարզի հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները.
ժզ) ապահովում է համագործակցություն հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
ժէ) ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների քննարկմանը համապատասխան պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
ժը) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժթ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ի) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իա) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իբ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իգ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իդ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իե) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իզ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իէ) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իը) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իթ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին։
լ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53