Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Ժ/պ Անուշ Սիմոնյան

Ժ/պ Անուշ Սիմոնյան

Մշակույթի և սպորտի բաժնի պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 36 02

Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին։
Բաժնի պետը՝
ա) ապահովում է մարզի տարածքում մշակույթի և սպորտի բնագավառում պետական միասնական քաղաքականության իրականացումը.
բ) ապահովում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքների կազմակերպումը.
գ) ապահովում է մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների անցկացումը, նպաստում ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.
դ) ապահովում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությաւնների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
ե) ապահովում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագօրծման ուղղությամբ աշխատանքների իրականացումը.
զ) ապահովում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների, հանգստի գոտիների ստեղծմանը, պահպանմանն ու շահագործմանն ուղղված աշխատանքների իրականացումը.
է) ապահովում է մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ համագործակցությունը.
ը) ապահովում է մարզի տարածքում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, մշակույթի տների, ակումբների, գեղարվեստական խմբերի գործունեության համակարգումը.
թ) ապահովում է մարզի երիտասարդության հետ տարվող աշխատանքների համակարգումը.
ժ) ապահովում է աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին` պետական երիտասարդական քաղաքականության իրականացման խնդրում.
ժա) ապահովում է մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների գործունեության համակարգումը.
ժբ) ապահովում է մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակումը.
ժգ) ապահովում է մարզի դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից տարածաշրջանային և մարզային մրցումների անցկացումը.
ժդ) ապահովում է ոլորտում ՀՀ պետական պարգևներով պարգևատրման և մարզական կարգերի և կոչումների շնորհման համար միջնորդագրերի նախագծերի կազմումն ու ներկայացումը.
ժե) ապահովում է մեթոդական աջակցություն մարզական, մշակութային և կրթական հաստատություններին.
ժզ) ապահովում է աջակցություն համայնքներին և մարզական կազմակերպություններին` առաջնություններ և մրցաշարեր կազմակերպելու գործում.
ժէ) ապահովում է հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի անցկացումը.
ժը) ապահովում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների հիմնախնդիրների ուսումնասիրությունը և ներկայացնում առաջարկություններ.
ժթ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ի) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իա) ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իբ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իգ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իդ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իե) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իզ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իէ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իը) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
իթ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված. Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
լ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-01-25 12:21:50