Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք

Սոս Թումանյան
Քարտուղարության, Վարչատնտեսական բաժնի պետ
(+374 285) 4 38 96
Կենսագրություն
Ծնվել է՝ 1965 թվականի նոյեմբերի 11-ին, Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղում:
1983թ.-ին ավարտել է Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցը:
1990թ.-ին ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում (մասնագիտությունը` «Տնտեսագիտական կիբերնետիկա»)
Աշխատանքային գործունեություն՝
20.06.1984 - 24.07.1986թթ. |
- Ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում, ավագ լեյտենանտ |
16.06.1986 - 30.08.1986թթ. |
- «Քաջարանշին» տրեստի 66-ՇՎ, բանվոր |
16.08.1990 - 02.07.1992թթ. |
- Պետական հարկային տեսչություն, հարկային տեսուչ |
02.07.1992 - 12.10.1992թթ. |
- Պետական հարկային տեսչություն, առաջատար մասնագետ |
12.10.1992 - 08.02.1994թթ. |
- Կապանի շրջ. հարկային պետական տեսչություն, արդյունաբերական ձեռնարկությունների հարկման բաժնի տեսուչ |
08.02.1994-20.09.1999թթ. |
- Հայագրոբանկ, Կապանի մ/ճ,դամարկղի վարիչ |
20.09.1999-21.11.2003թթ. |
- Հայագրոբանկ, Կապանի մ/ճ,կռավարիչի տեղակալ-հաճախորդների սպասարկման բաժնի պետ |
24.11.2003-09.03.2004թթ. |
- «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Կաան-Ագրո» մ/ճ, ավագ մասնագետ |
09.03.2004-24.06.2013թթ. |
- «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Կապան» մ/ճ, ավագ մասնագետ, առաջատար մասնագետ |
01.11.2013-06.08.2018թթ. |
- «ՍՈ-ՋՈւ» ՍՊԸ, տնօրեն |
06.08.2018-08.01.2019թթ. |
- ՀՀ Սյունիքի մարզպետարան, համակարգչային ցանցերի ադմինիստրատոր-փորձագետ |
08.01.2019-2.06.2020թթ.. |
- Սյունիքի մարզպետարան, քարտուղարության վարչատնտեսական բաժին, առաջատար մասնագետ |
22/06/2020թ. |
Սյունիքի մարզպետարանի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետ |
Ամուսնցած է, ունի երկու երեխա:
Գործառույթներ / իրավասություններ
Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Քարտուղարության պետին
Բաժնի պետը՝
ա/ ապահովում է Մարզպետարանի վարչական շենքի, մյուս շինությունների շահագործումը, ընթացիկ և հիմնական նորոգումները.
բ/ ապահովում է շենք-շինությունների պահպանությունը, լուսավորության, ջրամատակարարման, սանհանգույցների անխափան աշխատանքը.
գ/ ապահովում է Մարզպետարանի էլ. էներգիայի խնայողական սպառման, հեռախոսային, փոստային կապի բնականոն աշխատանքների ապահովումը.
դ/ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացված հայտերի համաձայն ապահովում է գրասենյակային ապրանքներով, կենցաղային սարքավորումներով, տնտեսական գույքով, վառելիքաքսուքային նյութերով.
ե/ ապահովում է նյութական արժեքների գույքագրումը, ապահովում դրանց շահագործումը.
զ/ ապահովում է Մարզպետարանի արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման, ֆինասատնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային սպասարկման աշխատանքները.
է/ Աշխատակազմի կարիքների համար գնման ենթակա ապրանքների աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով ապահովում է տարեկան և եռամսյակային հայտերի ներկայացումը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
ը/ Աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է Աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշիվները.
թ/ ապահովում է ապրանքանյութական արժեքների ձեռքբերումն ու հաշվառումը, միջոցներ ձեռնարկում Մարզպետարանում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
ժ/ ապահովում է Աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկման աշխատանքները.
ժա/ ապահովում է Մարզպետարանի ինտերնետային կայքի պատրաստումը և շահագործումը, ինչպես նաև տեղային լոկալ և գլոբալ ցանցերի սպասարկումը.
ժբ/ ապահովում է Մարզպետարանի համակարգչային տեխնիկայի սպասարկումը.
ժգ/ Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժդ/ Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժե/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժզ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժէ/ Քարտուղարության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժը/ Քարտուղարության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժթ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ի/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իա/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իբ/ Քարտուղարության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար. իգ/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իդ/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իե/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։