Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Մուշեղ Կոստանդյան

Մուշեղ Կոստանդյան

Հողաշինության և հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 73

Կենսագրություն

Ծնվել է 1970թ-ի մարտի 16-ին, Գորիս քաղաքում` մանկավարժների ընտանիքում.
1986թ-ին գերազանցությամբ ավարտել է Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը.
1986թ-ին ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը.
1988-1989թթ ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում.
1992թ-ին ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը` ստանալով արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ինժեներ-շինարարի որակավորում.
Աշխատանքային գործունեությունը.
1992-1996թթ Գորիսի շրջխորհրդի գործկոմի գյուղատնտեսության վարչությունում` որպես հողաշինարար.
1996-1998թթ. ՀՀ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնում` սկզբում որպես առաջատար, իսկ հետո գլխավոր մասնագետ.
1998-2001թթ. ՀՀ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում` որպես գյուղատնտեսության բաժնի պետ.
2001-ից զբաղեցնում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետի պաշտոնը:

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Բաժնի պետը՝
ա) ապահովում է մարզի վարչական սահմանների սահմանանիշերի, գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման նկատմանբ վերահսկողություն.
բ) ապահովում է համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի, գոտիավորման նախագծերի իրականացման նկատմանբ վերահսկողություն.
գ) ապահովում է համայնքների վարչական սահմաններում պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու, հողամասերի վարձավճարների գանձման նկատմամբ վերահսկողություն.
դ) ապահովում է մարզի տարածքում հանրապետական և տարածքային հողաշինարարական նախագծերի իրականացման նկատմամբ վերահսկողություն.
ե) ապահովում է մարզի հողային հաշվեկշռի կազմումը.
զ) ապահովում է մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ վերահսկողություն.
է) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ը) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժա) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժբ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժգ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժդ) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագիրը.
ժե) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժզ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժէ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժը) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժթ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
ի) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-05-31 16:55:03