Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Սուսաննա Դավթյան

Սուսաննա Դավթյան

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 97

Կենսագրություն

Ծնվել է 1954 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում:
1961 թվականին ընդունվել և 1971 թվականին ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1986-1989թթ. ավարտել է Ղափանի շինարարական տեխնիկումի <<Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն>>բաժինը, ստանալով տեխնիկ- շինարարի որակավորում:
2002թ. ընդունվել և 2004թ.-ին ավարտել է Գորիսի <<Սյունիք>> ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում,իսկ 2008թվականին ստացել է տնտեսագետ - ֆինանսիստի բակալավրի աստիճան` ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ:
1972թ. աշխատանքի է անցել Կապանի կենցաղ սպասարկման կոմբինատում որպես հաշվապահ, այնուհետև նշանակվել նույն ձեռնարկության ավագ տնտեսագետ, 1976թ-ից մինչև 1996թ.-ի հունիսի 12-ը` պլան –տնտեսագիտական բաժնի պետ:
1996թ. հունիսի 17-ից ընդունվել է աշխատանքի ՀՀ Սյունիքի մարզպետարանում որպես ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ
1997թ.-ին նշանակվել է ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ, իսկ 2000թ.նոյեմբերին ` նույն բաժնի գլխավոր մասնագետ:
2005թ.ապրիլի 22-ից մինչև 2007թ.հունիսի 19-ը աշխատել է ֆինանսական բաժնի պետ:
2008 թ.օգոստոսի 11-ից 2016 թ.հոկտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի պաշտոնում:
2016 թ.հոկտեմբերի 17-ից ՀՀ Սյունիքի մարզպետի 2016թվականի N152 կարգադրությամբ արտամրցութային կարգով նշանակվել է ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնում:
Ունի քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
ՀՀԿ-ի անդամ է:
Ամուսնացած է, ունի 2 որդի:
 

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Վարչության պետը՝
ա/ կազմակերպում է պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերվող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ կառավարության քննարկմանը ներկայացվելիք առաջարկությունների կազմումը և ներկայացնում Մարզպետին կամ Աշխատակազմի ղեկավարին.
բ/ կազմակերպում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորման վերահսկումը և դրանց նպատակային օգտագործումը.
գ/ կազմակերպում է համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրավական վերահսկողության իրականացնումը.
դ/ կազմակերպում է մարզի համայնքների հաստատված բյուջեների ընդունման, ամփոփման և մարզի ամփոփ բյուջեի ներկայացման ուղղությամբ աջակցության ապահովումը.
ե/ կազմակերպում է աջակցություն և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում.
զ/ կազմակերպում է մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները.
է/ կազմակերպում է կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրերի ամփոփումը.
ը/ կազմակերպում է Մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփումը.
թ/ կազմակերպում է Մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացրած տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրությունը և վերլուծությունը.
ժ/ կազմակերպում է մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ժա/ կազմակերպում է մարզային ենթակայությամբ գործող կազմակերպություններին ամրացված և սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ վերահսկողությունը.
ժբ/ կազմակերպում է հաջորդ տարվա բյուջեի հաշվին Մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերի ամփոփումը և ներկայացումը.
ժգ/ կազմակերպում է տվյալ տարվա պետական բյուջեից Մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազմումը, քննարկումը և ներկայացումը.
ժդ/ կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների փաստացի թվաքանակի ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն և հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի իրականացումը.
ժե/ կազմակերպում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ստուգումը, ըստ ծրագրերի ամփոփումը.
ժզ/ կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ստացված գույքային հարկերի հաշվառման համար հայտ-պահանջագրերի վերլուծումը և ամփոփումը, մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը և ընդհանուր հայտ-պահանջագրի ներկայացնումը ՀՀ ֆինանսների նախարարություն.
ժէ/ կազմակերպում է մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվության հավաքագրումը, ստուգումը և ամփոփումը` ըստ համայնքների.
ժը/ կազմակերպում է Մարզպետարանի համակարգի կազմակերպություններում գնումների մասին օրենսդրության պահանջների կատարման հսկողությունը.
ժթ/ կազմակերպում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացրած տարեկան, եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացրած հաշվետվությունների վերլուծությունը, տնտեսումների, գերածախսերի բացահայտումը, համապատասխան զեկուցագրերի կազմումը.
ի/ կազմակերպում է յուրաքանչյուր ամիս մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ տեղեկատվության վերլուծումը և ամփոփումը ըստ համայնքների.
իա/ կազմակերպում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացվող այն առևտրային կազմակերպությունների ցանկերի և դրանցում կատարված փոփոխությունների հավաքագրումն ու ամփոփումը, որոնց պետական բաժնեմասերի կառավարման լիազորությունները վերապահված են մարզպետին
իբ/ կազմակերպում է Մարզպետարանի ենթակայաության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների եռամսյակային և տարեկան գործունեության ֆինանսատնտեսական մոնիտորինգի վերաբերյալ ցուցանիշների հավաքագրումը և ճշգրտումը և ամփոփ տեղեկատության ներկայացնումը Մարզպետին կամ Աշխատակազմի ղեկավարին.
իգ/ կազմակերպում է ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տարեկան և եռամսյակային հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած մարզային ենթակայության կազմակերպություններին ուղղված գրությունների և դրանց վերաբերյալ զեկուցագրերի կազմումը, ճշգրտված հաշվետվությունների ստուգումը, վերլուծությունը, տնտեսումների, գերածախսերի բացահայտումը.
իդ/ կազմակերպում է բյուջետային գործընթացի նախահաշիվների կազմման աշխատանքները, դրանց քննարկումը, կազմակերպում բյուջետային հայտերի նախապատրաստման աշխատանքները.
իե/ համայնքների բյուջեների նախագծերի կազմման գործընթացում կազմակերպում է խորհրդատվություն և մեթոդական օգնություն տեղական ինքնկառավարման մարմիններին, ապահովում է պետական բյուջեով մարզի համայնքներին հատկացված միջոցների նպատակային օգտագործման վերահսկման աշխատանքները.
իզ/ կազմակերպում է մարզային ենթակայության կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Մարզպետին կամ Աշխատակազմի ղեկավարին .
իէ/ կազմակերպում է ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, նախարարությունների, Մարզպետի որոշումներից և այլ իրավական ակտերից բխող ֆինանսական գործառույթների կատարումը և այդ կապակցությամբ առաջարկություններ ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
իը/ կազմակերպում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմումը և ճշտումը.
իթ/ կազմակերպում է Մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացրած տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրությունը և վերլուծությունը.
լ/ կազմակերպում է տվյալ տարվա պետական բյուջեից Մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազմումը և քննարկումը.
լա/ յուրաքանչյուր ամիս կազմակերպում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմումը.
լբ/ կազմակերպում է մարզ գործուղված ուսուցիչների հաշվառումը և ֆինանսավորումը` «Հեռավոր բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներով ապահովում» ծրագրի շրջանակներում.
լգ/ Կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` Մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի հաշվապահական հաշվառումը, Ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացնում լիազոր մարմիններին /ամսական, եռամսյակային, տարեկան/.
լդ/ կազմակերպում է Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների
աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցրած վճարումների
հաշվարկը, վճարումը.
լե/ կազմակերպում է Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների եկամտահարկի հաշվարկման, պետական բյուջե վճարման, հաշվետվությունների /եռամսյակային, տարեկան/ կազմումը և ներկայացումը լիազոր մարմնին.
լզ/ կազմակերպում է Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներին տրվող ապահովագրական նպաստների հաշվարկման և վճարման գործառույթները.
լէ/ կազմակերպում է Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական գործառույթների կանխիկ դրամի դրամարկղային գործառնությունները.
լը/ կազմակերպում է Մարզպետարանի աշխատակազմի կանխիկ դրամի փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման, կանխիկ դրամը կազմակերպության դրամարկղ մուտքագրման և դրամարկղից ելքագրման փաստաթղթավորման գործառույթների իրականացումը.
լթ/ կազմակերպում է գործուղման մեկնող աշխատակցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթները.
խ/ կազմակերպում է Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների պարտադիր սոցիալական պահովագրության վճարների հաշվարկը, բյուջե փոխանցումները, հաշվետվությունների /ամսեկան/ կազմումը և ներկայացնում լիազոր մարմին.
խա/ կազմակերպում է մասնակցությունը մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնհատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքներին.
խբ/ կազմակերպում է Մարզպետարանի կողմից, օրենսդրությամբ նախատեսված, ֆինանսական միջոցների հավաքագրումը.
խգ/ կազմակերպում է հաշվապահական հաշվառման վարումը, կազմում է ֆինանսական հաշվետվությունները, ապահովում հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության պահանջների կատարումը..
խդ/ կազմակերպում է Աշխատակազմի ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվությունների ժամանակին կազմումը.
խե/ կազմում է Մարզպետարանի կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման և վճարման ժամանակացույցերը.
խզ/ յուրաքանչյուր ամիս կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով Մարզպետարանի պահպանմանն ուղղված ծախսերի ֆինանսավորման հայտերը.
խէ/ կազմակերպում է Աշխատակազմի տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվություններ կազմումը.
խը/ կազմակերպում է իրականացվող ֆինանսական գործառնությունների հաշվապահական գրանցումները.
խթ/ կազմակերպում է ամենօրյա բանկային գործառույթների իրականացումը.
ծ/ կազմակերպում է Մարզպետարանի նյութական արժեքների հաշվառման աշխատանքների իրականացումը.
ծա/ կազմակերպում է Մարզպետարանի աշխատակազմի հիմնական և շրջանառու միջոցների հաշվառման, մաշվածության հաշվարկման աշխատանքների իրականացումը.
ծբ/ կազմակերպում է դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ամենամսյա հաշվետվությունների կազմումը.
ծգ/ կազմակերպում է կենսաթոշակային ֆոնդի միջոցների մասին հաշվետվությունների կազմումը.
ծդ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթերի նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերա¬բեր¬յալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ծե/ Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ծզ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ծէ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ծը/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ծթ/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
կ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
կա/ ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
կբ/ Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
կգ/ Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
կդ/ Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատաս¬խան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
կե/ ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
կզ/ ապահովում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորությունների իրականացումը։
Վարչության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 11:08:44