Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Աշոտ Ասրյան

Աշոտ Ասրյան

Իրավաբանական բաժնի պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 36 19

Կենսագրություն


Ծնվել է` 1961թ. նոյեմբերի 22-ին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում ծառայողի ընտանիքում:
1969-1979թթ. սովորել և ավարտել է Շինուհայրի միջնակարգ դպրոցը:
1984-1990թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանը, ստանալով իրավաբանի որակավորում (մասնագիտությունը՝ << Իրավագիտություն>>):

Աշխատանքային գործունեություն`
20/04/1980-15/04/1982 Ծառայություն ԽՍՀՄ ԶՈՒ.
12/09/1979 - 01/07/1982 Շինուհայրի ռետինե կոշիկի գործարան, բանվոր.
03/09/1982 - 21/12/1983 <<Հայջրշին>> տրեստի ՇՄՇ-12, բանվոր.
14/02/1984 - 24/02/1988 Շինուհայրի ռետինե կոշիկի գործարան, բանվոր.
29/02/1988 - 23/08/1989 Գորիսի շրջ. անասնապահական սովխոզ, միջտնտեսային իրավախորհրդատու.
23/08/1989 - 12/03/1990 Գորիսի քաղաքային սովետի գործկոմի ֆինբաժին, հարկային վերստուգող.
12/03/1990 - 12/12/1993 Գորիսի քաղաքապետարան, ժող դրուժինայի հրահանգիչ.
31/12/1993 - 15/09/2005 ՀՀ ՆԳՆ քննչական վարչության Սյունիքի մարզի քննչական բաժին, քննիչ, ավագ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ.
20/09/2005 - 21/06/2007 ՀՀ Սյունիքի մարզային դատախազություն, քննիչ, դատախազի օգնական.
21/06/2007- 01/02/2013 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժին, ավագ քննիչ, քննչական բաժնի պետի տեղակալ, ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ.
04/08/2014- 22/06/2015 ՀՀ Սյունիքի Մարզպետարան աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ.
22/06/2015 թ-ից ՀՀ Սյունիքի մարզպտարանի աշխատակազմի ղեկավարի (թիվ 144-Ա) հրամանով արտամրցույթային կարգով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնում:
15/10/2010 թ.-ից շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Բաժնի պետը՝
ա/ ապահովում է Աշխատակազմի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կողմից Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի՝ որոշումների, կարգադրությունների և հրամանների նախագծերի համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրությանը, տալիս է դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացություն.
բ/ ապահովում է մարզային ենթակայության ընկերությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների ուսումնասիրումն ու վերահսկումը և ծագած խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Մարզպետին ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
գ/ ապահովում է մարզի տարածքում տարածքային կառավարման մարմնի գործառույթներին վերաբերող ՀՀ օրենքների, ՀՀ նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ իրավական ակտերի կատարման ընթացքը և առաջարկություններ ներկայացնում Մարզպետին.
դ/ ապահովում է մարզի տարածքում մարզպետի որոշումների և կարգադրությունների կատարման ընթացքը, դրանց վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, ներկայացնում առաջարկություններ.
ե/ ապահովում է մարզային ենթակայության ընկերությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների կողմից արձակած և ընդունած իրավական ակտերի ուսումնասիրումը, այն օրենսդրությանը հակասելու դեպքում առաջարկություն է ներկայացնում Մարզպետին օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնելու կամ կասեցնելու համար.
զ/ ապահովում է իրավական խնդիրների հետ կապված քաղաքացիների դիմում - բողոքների, առաջարկությունների ուսումնասիրություններ, ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ և առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
է/ ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան մարզում և օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
ը/ ապահովում է Աշխատակազմի ստորաբաժանումներին ՀՀ օրենքներին և այլ օրենսդրական ակտերին ծանոթացումը, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխություններին ու լրացումներին.
թ/ ուսումնասիրում է մարզի տարածքում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, համապատասխան առաջարկություններ և անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնում Մարզպետին.
ժ/ ապահովում է անհրաժեշտ հսկողություն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունած որոշումների և արձակած կարգադրությունների օրինականությունն ապահովելու ուղղությամբ և ուսումնասիրությունների արդյունքներով տալիս է համապատասխան եզրակացություններ.
ժա/ մարզի տարածքում քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար ապահովում է անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն և տրամադրում համապատասխան տեղեկատվություն.
ժբ/ սահմանված կարգով մասնակցում է իր իրավասությանը պատկանող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի /համաձայնագրերի/ նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
ժգ/ կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց` Բաժնին հասցեագրված նամակների /դիմումներ, բողոքներ, առաջարկություններ/ քննարկումը և օրենքով սահմանված ժամկետում ապահովում դրանց ընթացքը.
ժդ/ ապահովում է մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի կազմման և վարման աշխատանքների իրականացումը.
ժե/ ապահովում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով պահանջում հաշվետվություններ, կատարում համապատասխան վերլուծութուններ.
ժզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժէ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժթ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ի) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իա) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իբ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իգ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իդ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իե) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իզ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իէ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:33:19