Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Արամ Հովհաննիսյան

Արամ Հովհաննիսյան

Կապանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 84

Կենսագրություն

Արամ Մարտունի Հովհաննիսյան

Ծնվել է ` 1963թ. մարտի 6-ին Կապան քաղաքում.
1979թ.-ին ավարտել է Կապանի N 3 միջնակարգ դպրոցը.
1979թ.-ին ընդունվել և 1982թ.-ին ավարտել է Սամարղանդի երկաթուղային տրանսպորտի տեխնիկումը, ստանալով տեխնիկ-շինարար որակավորում:
1985թ.-ին ընդունվել և 1991թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
18/05/1982-28/04/1984թթ.` Ծառայել է խորհրդային բանակում.
27/07/1984-02/01/1990թթ.` Կապանի ավտոմատ միջոցների փորձաշինական գործարան փականագործ, տեղամասի վարպետ:
02/01/1990-03/02/1992թթ.` ԳԱ ՑԱՊՆԽ Կապանի գիտաարտադրական բաժանմունք, տեղամաի վարպետ:
01/03/1992-06/04/1993թթ.՝ Զորամաս 21833 Ուղեկալի հրամանատար:
01/09/1993-22/08/1994թթ.՝ Կապանի ԲուԱՏՁ Փոխտնօրեն:
01/07/1997-05/06/1999թթ.՝ <<Սյունիքի սննդի արտադրական կոմբինատ>> ԴՁ արտադրության պետ, փոխտնօրեն:
10/06/1999-12/06/2003թթ.՝ ՀՀ Ազգային ժողով Պատգամավոր:
01/06/2004-01/12/2005թթ.՝ ՀՀ Սյունիքի մարզպետարան, մարզպետի օգնական:
07/12/2005-15/05/2009թթ.՝ <<Կապան-Թեսթ>> ՓԲԸ տնօրեն:
15/05/2009-16/07/2009թթ.՝ <<Ստանդարտների Ազգային ինստիտուտ>> ՓԲԸ, Կապանի ստորաբաժանման մասնագետ:
01/02/2010-25/05/2010թթ.՝ <<Հաջրմուղկոյուղի>> ՓԲԸ <<Հարավային>> ՏՄ, հասույթի բաժանմունքի մասնագետ:
17/12/2010-01/10/2012թթ.՝ <<Լեռ-Էքս>> ՍՊԸ, ինժեներ-մեխանիկ:
14/01/2013-19/04/2016թթ.՝ <<Գեղի-Գօլդ>> ՍՊԸ, մեքենագետ:
21/04/2016-16/11/2016թթ.՝ ՀՀ Սյունիքի Մարզպետարան Կապանի ՍԱՏԳ-ի պետի ժ/պ:
16/11/2016թ-ից ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի (թիվ 287-Ա) հրամանով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Կապանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի պաշտոնում:
Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության <<Մայրական երախտագիտություն>>, <<Մարշալ Բաղրամյան>>, <<Հայաստանի Երկրապահ>>, ԼՂՀ կառավարության <<Մարտական ծառայություն>> մեդալներով:
Ամուսնացած է, ունի 3 զավակ.

 

Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Գործակալության պետը`
ա/ ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատվություն է կրում Գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառությունների իրականացման համար.
բ/ իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս Է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ/ հաստատում է նպաստի նշանակման , մերժման, դադարեցման, կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը.
դ/ իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ե/ իրականացնում է աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակումը և վճարման կազմակերպումը.
զ/ մասնակցում է ՀՀ Սյունիքի մարզի, գործակալության սպասարկման տարածքի, այդ տարածքի համայնքների սոցիալական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին։
է/ ապահովում է քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավություններ, սոցիալական աջակցության մատչելիության և կողմնորոշվածություն դեպի սպասարկվողների անհատական պահանջմունքները.
ը/ աջակցում է անօթևան անձանց ժամանակավոր կացարանով ապահովելու գործում.
թ/ մասնակցում է թափառաշրջիկության և մուրացկանության խնդիրների վերաբերյալ համապատասխան մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին.
ժ/ Գործակալություն դիմած անձանց ապահովում է նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ, առավել խորը մասնագիտական օգնության կարիքի դեպքում նրանց կողմնորոշում այլ կազմակերպություններ, որտեղ կարող է ցուցաբերվել մասնագիտական օգնություն.
ժա/ հաշվառում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տուն-ինտերնատներ տեղավորելու հարցով դիմած անձանց, ուսումնասիրում նրանց ընտանեկան ու նյութական պայմանները, աջակցում նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և եզրակացություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
ժբ/ հաշվառում է Գործակալության սպասարկման տարածքում բնակվող հաշմանդամներին և օժանդակում նրանց համար մշակված անհատական վերականգնողական ծրագրերի իրականացմանը.
ժգ/ ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների /նրանց ընըանիքների/ մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.
ժդ/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժե/ ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժզ/ նախապատրաստում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.
ժէ/ մշակում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագրերը.
ժը/ Գործակալության լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժթ/ Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
ի/ Աշխատակազմի ղեկավարին ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իա/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Գործակալության պետը ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 11:08:44