Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Պավլիկ Կարապետյան

Պավլիկ Կարապետյան

Մեղրիի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 286) 4 33 84

Կենսագրություն

Ծնվել է ` 1961թ. մայիսի 23-ին Մեղրի քաղաքում.
1978թ.-ին ավարտել է Մեղրիի N 1 միջնակարգ դպրոցը.
1978թ.-ին ընդունվել և 1984թ.-ին ավարտել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումը, ստանալով <<Հիդրոմելիորացիա>> մասնագիտությունը և տեխնիկ-հիդրոտեխնիկի որակավորում:
1986թ.-ին, առանց աշխատանքից կտրվելու, ընդունվել է և 1992թ.-ին ավարտել Օդեսայի հիդրոօդերևույթաբանական ինստիտուտի ագրոօդերևույթաբանության ֆակուլտետը, ստանալով ինժեներ-ագրոօդերևույթաբանի որակավորում:
Աշխատանքային գործունեություն`
19/04/1980-19/05/1982թթ.` Ծառայել է խորհրդային բանակում.
10/07/1984-04/01/1991թթ.` Մեղրիի շրջանի ՋՏՀԱՁ /Ջրային տնտեսություն/, բանվոր:
04/01/1991-23/04/1991թթ.` Մեղրիի շրջանի ՋՏՀԱՁ /Ջրային տնտեսություն/, ջրօգտագործման գծով ինժեներ:
26/04/1991- 30/11/1993թթ.` Մեղրիի շրջ. կոոպ <<Մարաթոն>>, մեխանիկ:
01/12/1993-01/04/1994թթ.` Մեղրիի շրջանի ՋՏՀԱՁ, բանվոր:
01/04/1994- 20/01/1995թթ.` Մեղրիի շրջանի ՋՏՀԱՁ, տեղամասի պետ:
01/05/1995-01/03/1999թթ.` ԳԱՄ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի Մեղրիի մ/ղ, արտադրության պետ:
01/02/1999-03/01/2002թթ.` Սոցիալական ծառայությունների Մեղրիի տարածքային կենտրոն, 2-րդ կարգի տեսուչ:
03/01/2002-23/12/2002թթ.` Սոցիալական ծառայությունների Մեղրիի տարածքային կենտրոն, գլխավոր տեսուչ:
23/12/2002-15/08/2006թթ.` ՀՀ Սյունիքի մարզպետարան, աշխատակազմի Մեղրիի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ:
15/08/2006-ից առ այսօր` աշխատում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Մեղրիի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի պաշտոնում /Հրաման 114/:
Ունի քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի 3 զավակ.

Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Գործակալության պետը`
ա/ ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատվություն է կրում Գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառությունների իրականացման համար.
բ/ իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս Է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ/ հաստատում է նպաստի նշանակման , մերժման, դադարեցման, կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը.
դ/ իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ե/ իրականացնում է աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակումը և վճարման կազմակերպումը.
զ/ մասնակցում է ՀՀ Սյունիքի մարզի, գործակալության սպասարկման տարածքի, այդ տարածքի համայնքների սոցիալական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին։
է/ ապահովում է քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավություններ, սոցիալական աջակցության մատչելիության և կողմնորոշվածություն դեպի սպասարկվողների անհատական պահանջմունքները.
ը/ աջակցում է անօթևան անձանց ժամանակավոր կացարանով ապահովելու գործում.
թ/ մասնակցում է թափառաշրջիկության և մուրացկանության խնդիրների վերաբերյալ համապատասխան մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին.
ժ/ Գործակալություն դիմած անձանց ապահովում է նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ, առավել խորը մասնագիտական օգնության կարիքի դեպքում նրանց կողմնորոշում այլ կազմակերպություններ, որտեղ կարող է ցուցաբերվել մասնագիտական օգնություն.
ժա/ հաշվառում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տուն-ինտերնատներ տեղավորելու հարցով դիմած անձանց, ուսումնասիրում նրանց ընտանեկան ու նյութական պայմանները, աջակցում նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և եզրակացություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
ժբ/ հաշվառում է Գործակալության սպասարկման տարածքում բնակվող հաշմանդամներին և օժանդակում նրանց համար մշակված անհատական վերականգնողական ծրագրերի իրականացմանը.
ժգ/ ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների /նրանց ընըանիքների/ մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.
ժդ/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժե/ ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժզ/ նախապատրաստում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.
ժէ/ մշակում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագրերը.
ժը/ Գործակալության լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժթ/ Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
ի/ Աշխատակազմի ղեկավարին ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իա/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Գործակալության պետը ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 11:08:44