Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Աննա Ոսկանյան

Աննա Ոսկանյան

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 83

Կենսագրություն

Ծնվել է 1982 թ. հունվարի 29-ին Կապան քաղաքում
1999թ.ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը.
Կրթությունը
1999թ. ընդունվել և 2004թ. ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետը՝ դեղագետի որակավորմամբ:
2004-2005թթ. մասնագիտացել է ինտերնատուրայում << Սոնա>> ՍՊԸ-ում՝ դեղագիտություն մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեությունը
03.2004-12.2004թթ. Երևանի Մ.Մանուկյանի անվան<< Լուսածին>> ակնավիրաբուժական կլինիկայում, դեղագետ
2005-2006թթ. Կապանի պետական բժշկական քոլեջ <<Դեղագործություն>> առարկայի դասատու
2006-2012թթ. <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ, դեղագետ
2012-2014թթ. ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ
04.2014թ-ից ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի,կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է,ունի երկու դուստր:

   

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը
1) ապահովում է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը մարզում.
2) ապահովում է ընտանիքի,կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
3) ապահովում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը,պաշտոնական անձանցից և այլ քաղաքացիներից ստացված երեխայի կյանքի և առողջությանը սպառնալու նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում.
4) ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրության իրականացումը, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի և առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հետագա խնամքը տրամադրելու վերաբերյալ սոցիալական աջակցության տարածքային գործակալության տրամադրած նախնական եզրակացության լրիվ ուսումնասիրության կատարումը, և ստացված փաստաթղթերի տեղեկատվության համադրման, վերլուծության արդյունքում եզրակացության կազմումը՝ երեխայի հետագա խնամքը տրամադրելու մասին.
5)ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունը, երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.
6) ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների <<Մանուկ>> տեղեկատվական ենթահամակարգի վարման և հաշվառման աշխատանքները.
7) ապահովում է մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի ուսումնասիրումը և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
8) ապահովում է մարզում կանանց և երեխաների առքուվաճառքի (թրաֆիկինգի) հիմնահարցերի ուսումնասիրումը, զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակումը.
9) ապահովում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը՝ բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա.
10) ապահովում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանության իրականացումը՝ նրանց ներգրավելով հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններոմ.
11) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ ապահովում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրների քննարկման, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատությունների ուղղորդման, անչափահասների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը.
12) պարբերաբար լուսաբանում և ներկայացնում է մարզի ընտանիքի, կանանց և երեխաների ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները` զանգվածային լրատվամիջոցներով.
13) Մարզպետին է ներկայացնում երեխաների իրավունքների պաշտպանության գործնեության մասին տարեկան հաշվետվությունը.
14) ապահովում է որդեգրել ցանկացող անձին դրական կամ բացասական եզրակացության տրամադրումը՝ որդեգրելու հնարավորության մասին որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և սոցիալական աջակցության տարածքային գործակալության կողմից տրված՝ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու նախնական եզրակացության հիման վրա.
15) ապահովում է խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո և սոցիալական աջակցության տարածքային գործակալության կողմից տրված՝ խնամատար ծնող հաշվառելու վերաբերյալ եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին տրվող դրական կամ բացասական եզրակացության տրամադրումը.
16) ապահովում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի մասին տեղեկատվության տրամադրումը խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ հաստատություններում երեխայի խնամքի տրամադրման ողջ ժամանակահատվածում,երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո.
17) ապահովում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին երեխայի ծնողների(ծնողի) կամ ընտանիքի չափահաս այլ անդամի գրավոր դիմումի դեպքում, կատարած ուսումնասիրության արդյունքում համապատասխան եզրակացության (դրական,բացասական) տրամադրումը.
18) մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության թեմաներով սեմինարների, գիտաժողովների.
19)աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռք բերմանը՝ դրանց բացակայության դեպքերում.
20) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի ընթացիկ գործնեությունը.
21) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբաումներ և ուղեցույցներ մշակելը.
22) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
23) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
24) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
25) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
26) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
27) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
28) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
29) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
30) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
31) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
32) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
33) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ: Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 11:08:44