Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Հայկ Կարախանյան
Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ
(+374-285) 4 42 92
Կենսագրություն
Ծնվել է՝ 1988 թվականի հուլիսի 14-ին, Կապան քաղաքում:
2004թ.-ին ավարտել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ դպրոցը:
2008թ.-ին ավարտել է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ը, ստանալով ճարտարագիտության բակալավրի որակավորում (մասնագիտությունը` «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (լեռնային ճյուղում)»).2012թ.-ին՝ ստացել է ճարտարագիտության մագիստրոսի որակավորում.
2019թ.-ին ավարտել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, ստանալով քաղաքագիտության մագիստրոսի որակավորում. (մասնագիտությունը` «Քաղաքագիտություն»)
Աշխատանքային գործունեություն՝
13.06.2008-12.06.2010թթ. |
- Ծառայություն ՀՀ ԶՈւ |
16.05.2011-21.08.2012թթ. |
- Կապանի թիվ 5 հիմնական դպրոց, օպերատոր |
21.01.2013-01.01.2018թթ. |
- <<Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությսւն>> ՊՈԱԿ, տնտեսագետ |
01.01.2018-27.03.2019թթ. |
- <<Սյունիքի մարզի երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոն>> հիմնադրամ,տնտեսագետ |
27.03.2019-01.09.2020թթ. |
- Սյունիքի Մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծութայն բաժին, գլխավոր մասնագետ |
01/09/2020թ.-ից ՀՀ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի (թիվ 312-Ա) հրամանով նշանակվել է մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծութայն բաժնի պետի պաշտոնում:
Ամուսնացած չէ:
Գործառույթներ / իրավասություններ
Բաժնի պետը
ա/ ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակման աշխատանքները.
բ/ ապահովում է մարզի փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատիրական համակարգի աշխատանքների մասին տեղեկատվության վերլուծությունը.
գ/ ապահովում է մարզի տարածքում գործող արդյունաբերական կառույցների աշխատանքի համակարգումը, նպաստում և աջակցում նրանց նպատակային գործունեության իրականացմանը, աջակցում և խրախուսում է նոր արդյունաբերական կառույցների և հանգույցների ստեղծմանը, տեղեկատվական գործառույթների իրականացման աշխատանքները իր իրավասության սահմաններում, ապահովում է նրանց կապը շուկայի հետ.
դ/ ապահովում է մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացումը, աջակցություն է ցուցաբերում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին` սոցիալական ծրագրեր իրականացնելիս.
ե/ առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում ապահովում է մարզի տարածքում ոլորտի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընդլայնումը և արդյունավետությունը.
զ/ ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի մոնիտորինգի իրականացումը.
է/ ապահովում է մարզպետարանի, մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձանց հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչություն.
ը/ ապահովում է մարզի համայնքների կողմից ներկայացվող առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն.
թ/ մասնակցում է արտասահմանյան գործարարների հետ գործնական հարաբերությունների ստեղծման և դրանց զարգացման գործընթացին.
ժ/ ապահովում է անհրաժեշտ աջակցություն մարզային ենթակայության կազմակերպությունների պետական գույքի օտարման գործընթացին, գույքագրման և աճուրդային հանձնաժողովների աշխատանքներին.
ժա/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղե¬ցույցներ մշակելը.
ժբ/ Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ-մանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժգ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժդ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժե/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժզ/ Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագիրը.
ժէ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժը/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժթ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի/ Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշ¬տության, ներկայացնում է առաջարկություններ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իա/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իբ/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իգ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/: