Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Թափուր․

Թափուր․

Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374-285) 4 42 92

Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ

 Բաժնի պետը
ա/ ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակման աշխատանքները.
բ/ ապահովում է մարզի փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատիրական համակարգի աշխատանքների մասին տեղեկատվության վերլուծությունը.
գ/ ապահովում է մարզի տարածքում գործող արդյունաբերական կառույցների աշխատանքի համակարգումը, նպաստում և աջակցում նրանց նպատակային գործունեության իրականացմանը, աջակցում և խրախուսում է նոր արդյունաբերական կառույցների և հանգույցների ստեղծմանը, տեղեկատվական գործառույթների իրականացման աշխատանքները իր իրավասության սահմաններում, ապահովում է նրանց կապը շուկայի հետ.
դ/ ապահովում է մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացումը, աջակցություն է ցուցաբերում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին` սոցիալական ծրագրեր իրականացնելիս.
ե/ առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում ապահովում է մարզի տարածքում ոլորտի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընդլայնումը և արդյունավետությունը.
զ/ ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի մոնիտորինգի իրականացումը.
է/ ապահովում է մարզպետարանի, մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձանց հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչություն.
ը/ ապահովում է մարզի համայնքների կողմից ներկայացվող առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն.
թ/ մասնակցում է արտասահմանյան գործարարների հետ գործնական հարաբերությունների ստեղծման և դրանց զարգացման գործընթացին.
ժ/ ապահովում է անհրաժեշտ աջակցություն մարզային ենթակայության կազմակերպությունների պետական գույքի օտարման գործընթացին, գույքագրման և աճուրդային հանձնաժողովների աշխատանքներին.
ժա/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղե¬ցույցներ մշակելը.
ժբ/ Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ-մանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժգ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժդ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժե/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժզ/ Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագիրը.
ժէ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժը/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժթ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի/ Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշ¬տության, ներկայացնում է առաջարկություններ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իա/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իբ/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իգ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-05-25 18:12:25