Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Մերի Գանդալյան
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
(0285) 43545
Կենսագրություն
Կենսագրություն
Մերի Վաչիկի Գանդալյան
Ծնվել է՝ 1975թ. սեպտեմբերի 4-ին, ք. Կապանում
Կրթություն`
1982-1992թթ.-ին ոսկե մեդալով ավարտել է Կապանի թիվ 13 միջնակարգ դպրոցը:
1992թ.-ին ընդունվել և 1996թ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը՝ ստանալով պատմության ուսուցչի որակավորում:
Աշխատանքային գործունեություն՝
01/09/2000 - 02/09/2002թթ. - Երևանի Գր. Նարեկացու անվ. N 137 մ/դ (վարժարան), պատմության ուսուցիչ
01/11/2003 - 15/03/2004թթ., 01/09/2004 - 12/01/2011թթ- «Կապանի թիվ 6 միջն.դպրոց» ՊՈԱԿ, պատմության ուսուցչուհի
12/01/2011 – 26/10/2017թթ. - «Եղեգի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, տնօրեն
27/10/2017 – 19/02/2018թթ. - Սյունիքի մարզպետարան, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժ/պ
19/02/2018թ. – ից ՀՀ Սյունիքի մարզպետի թիվ 39-Ա կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում:
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ`
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Գործառույթներ / իրավասություններ
Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
.ապահովում է մարզի տարածքում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում պետական քաղաքականության իրականացումը.
.ապահովում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների, մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեությունը.
.ապահովում է ուսումնական հաստատությունների, մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության վերահսկողության կազմակերպումը` ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում.
.ապահովում է դպրոցահասակ երեխաների ընդգրկումը կրթական հաստատություններում` տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ.
.ապահովում է հանրակրթական հաստատությունները մանկավարժական կադրերով համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքները.
.ապահովում է կրթական հաստատություններում սովորող երեխաների առողջության պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման գործընթացը առողջապահական մարմինների հետ համատեղ.
.ապահովում է հիմնական և միջնակարգ կրթության վկայականների, ատեստատների ստացման գործընթացը, բաշխման աշխատանքների վերահսկումը.
.ապահովում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման գործընթացի կազմակերպումը.
.կազմակերպում է սովորողներին անհրաժեշտ դասագրքերով, ուսուցիչներին` ուսումնամեթոդական ձեռնարկներով և նորմացույց փաստաթղթերով ապահովելու գործընթացը.
.ապահովում է առարկայական օլիմպիադաների, մարզամշակութային միջոցառումների, մրցույթների, երեխաների հանգստի և ժամանցի կազմակերպման աշխատանքները.
.ապահովում է պետական ազգային և այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ազգային ավանդական ծեսերի վերականգնմանն ու տարածմանը նպաստումը.
.ապահովում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանն և օգտագործմանն ուղղված, օրենքով սահմանված լիազորությունների իրականացումը.
.ապահովում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցման, հանգստյան գոտիների ստեղծման, պահպանման ու շահագործման աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը.
.ապահովում է մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ համագործակցությունը.
.ապահովում է աջակցությունը ժողովրդական ստեղծագործության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, մշակութաժամանցային գործունեության բազմազանության կազմակերպմանը.
.ապահովում է փառատոնների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների, գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը.
.ապահովում է մշակութային քաղաքականության քարոզչությունը զանգվածային տեղեկատվության միջոցներով.
.ապահովում է մշակույթի բնագավառում մասնագետների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման, մշակույթի և սպորտի բնագավառի ծրագրային և գիտամեթոդական աշխատանքներին աջակցության կազմակերպումը.
.ապահովում է քաղաքացիների և իրավաբանական անձանց` Վարչությանն հասցեագրված նամակների /դիմումներ, բողոքներ, առաջարկություններ/ քննարկումը և սահմանված ժամկետում դրանց ընթացք տալը:
Իրավունքները`
-կազմակերպել քննարկումներ, սեմինարներ մարզի պետական կրթական հաստատություններում կրթական համակարգում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ.
-նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, ներկայացնել կրթական համակարգի բարելավման ուղղությամբ առաջարկություններ.
-պահանջել տեղեկատվություն դպրոցական տարիքի երեխաների հաշվառման և ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկելու վերաբերյալ.
-ուսումնասիրել և ներկայացնել դիտողություններ դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման վերաբերյալ.
-մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար համապատասխան կազմակերպություների հետ մշակել միջոցառումների պլան և վերահսկել ըստ ժամանակացույցի միջոցառումների նախապատրաստական և իրականացման աշխատանքները.
-պահանջել տեղեկատվություն մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վերաբերյալ, կազմակերպել քննարկումներ՝ հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի անցկացման վերաբերյալ.
-պահանջել և ստանալ մարզի տարածքի ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությաւններից անհրաժեշտ տեղեկատվություն իրենց գործունեության վերաբերյալ.
-մարզի տարածքում գործող երաժշտական, արվեստի դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, խմբերի գործունեության բարելավման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ.
-մարզի երիտասարդության հետ կազմակերպել քննարկումներ, հանդիպումներ.
-վերահսկել հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպման և հանրապետական փուլի նախապատրաստական աշխատանքները.
-ուսումնասիրել մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացված ծրագրերը և մշակել պլաններ և շահագրգիռ մարմիններին ներկայացնել առաջարկություններ հետագա բարելավման ուղղությամբ.
-առաջարկություններ ներկայացնել Մարզպետին մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի, մշակութային և սպորտային օբյեկտների կառուցման, պահպանման ու շահագործման խնդիրների ուղղությամբ.
-ստանալ տեղեկատվություն ըստ դասարանների աշակերտների բաշխվածության և ներկայացնել համապատասխան մարմիններին.
Պարտականությունները`
-վերահսկել հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացվող հայտերի ընդունման և ամփոփման աշխատանքները, ամփոփ տեղեկատվությունը դասագրքերի թվաքանակի վերաբերյալ ներկայացնել համապատասխան նախարարություն․
-սահմանված ժամկետներում և կարգով ապահովել հիմնական և միջնակարգ կրթության մասին վկայականների, ատեստատների ստացման և բաշխման աշխատանքները.
-ընթացք տալ դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման օրենսդրության համապատասխանությանը, կազմել իրավական ակտերի նախագծեր խորհուրդների կազմի վերաբերյալ և ներկայացնել Մարզպետի հաստատմանը.
-ուսումնասիրել հանարկրթական ուսումնական հաստատություններից թափուր հաստիքների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը և աջակցել մարզ գործուղված ուսուցիչներին աշխատանքով ապահովման գործում.
-նախաձեռնել խորհրդակցությունների անցկացում մարզի ուսումնական հաստատություններում «ՆԶՊ» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրության դաստիարակության աշխատանքների ուղղությամբ և իրականացնել համալիր միջոցառումների պլան.
-խթանել օլիմպիադայի դպրոցական, տարածքային և մարզային փուլերի իրականացումը և հաղթողների մասնակցությունը օլիմպիադայի հանրապետական փուլին, ապահովել տեղեկատվության տրամադրումը լրատվական միջոցներին.
-ամփոփել և Մարզպետի հաստատմանը ներկայացնել հանրակրթական համակարգի զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի նախագծերը, ապահովել ուսումնանյութական բազայի ամրապնդման վերաբերյալ միջոցառումների նախաձեռնումը և դրանց իրականացումը․
-նպաստավոր պայմաններ ստեղծել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագօրծման, ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանման, տարածման և զարգացման համար.
-ամփոփել մարզի տարածքում գործող երաժշտական, արվեստի դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, խմբերի գործունեության վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը, վերլուծել, քննարկել և ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ.
-վերահսկել մարզի դպրոցներին դասագրքերի բաշխման և բաշխված դասագրքերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունման աշխատանքները.
-մարզի երիտասարդական կենտրոնների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ մշակել պլաններ, ծրագրեր երիտասարդության ներգրավման, փորձի փոխանակման ուղղությամբ․
-ուսումնասիրել մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների, մարզական քոլեջի, մարզադպրոցների, մարզական ընկերությունների գործունեությունը, կազմակերպել համատեղ հանդիպումներ, քննարկումներ, մշակել համատեղ ծրագրեր և ստեղծել նպաստավոր պայմաններ մարզում սպորտի զարգացման ուղղությամբ․
-աջակցություն ցուցաբերել մարզի, համայնքների և մարզական կազմակերպությունների հավաքական թիմերին` հանրապետական առաջնություններին և միջազգային մրցաշարերին մասնակցության նպատակով.
-աջակցել համայնքապետարաններին և մարզական կազմակերպություններին առաջնություններ և մրցաշարեր կազմակերպելու գործընթացում, օժանդակել մանկապատանեկան մարզադպրոցներին մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացում.
-աջակցել մարզի դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից տարածաշրջանային և մարզային մրցույթների կազմակերպմանը և անցկացմանը․
-ընթացք տալ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտին վերաբերող Մարզպետի որոշումների, կարգադրությունների և գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստման աշխատանքներին։