Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Նարեկ Բաբայան

Նարեկ Բաբայան

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

էլ. փոստ

Կենսագրություն

 Նարեկ Վարուժանի Բաբայան

 Ծնվել է 1992թ. փետրվարի 5-ին Կապան  քաղաքում:

2012թ.  ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան (մասնագիտությունը` «Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն»):

 

Աշխատանքային գործունեություն

  • 09/07/2012 - 07/09/2012թթ.` «ՍՏԵԳՈՌ» ՍՊԸ` ինժեներ-շինարար
  • 01/07/2013 - 05/08/2015թթ.`  «Արդշինբանկ» ՓԲԸ` Վարկային բաժնի մասնագետ
  • 27/06/2018թ.  ՀՀ վարչապետի (թիվ 825-Ա) որոշմամբ նշանակվել է ՀՀ  Սյունիքի մարզպետի տեղակալ:

 

 Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

«Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության անդամ է:

 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

 Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ։

Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ։

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և uտեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով մարզում տարածքային քաղաքականությունը համակարգում է հետևյալ բնագավառներում.
 

1) քաղաքաշինություն
2) տրանսպորտ եւ ճանապարհաշինություն
3) հողօգտագործում
4) ՏԻՄ եւ պետական համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգում
6) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-07-13 14:37:02