Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Արմինե Ավագյան

Արմինե Ավագյան

Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 99

Կենսագրություն

Ծնվել է 1978թ․ դեկտեմբերի 10-ին Կապան քաղաքում։

1995թ․ոսկե մեդալով ավարտել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցը։

2000թ․ ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի որակավորում (մասնագիտացումը՝ «Ռադիոհեռուստաժուռնալիստիկա»)։

2002թ․ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով լրագրության մագիստրոսի աստիճան (մասնագիտացումը՝ «Էլեկտրոնային լրագրություն»)։

Ուսանողական տարիներին թղթակցել է «Հայաստան» թերթին, «Սյունիքի ռադիոյին», «Ազատություն» Ռ/Կ «Մաքս Լիբերթի» ծրագրին, աշխատելու տարիներին նաեւ՝ www.echannel.am, www.armenianow.com կայքերին։

 Աշխատանքային գործունեություն

 2003թ. հունվար – 2003թ. հոկտեմբեր՝ «Սյունյաց աշխարհ» մարզային թերթ՝ լրագրող:

 2003թ. հոկտեմբեր – 2015թ. փետրվար՝ «Սյունյաց երկիր» մարզային թերթ՝ լրագրող, պատասխանատու քարտուղար:

 2015թ. փետրվար – 2018թ. հուլիս՝ Կապանի համայնքապետարան՝ Կապան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար:

 31.07.2018թ. ՀՀ Սյունիքի մարզպետի (թիվ 175-Ա) կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական:

21.11.2018 թ ՀՀ Սյունիքի մարզպետի (թիվ 285 - Ա) կարգադրությամբ  ազատվել է ՀՀ Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից եւ նշանակվել  ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնում:

15․03․2022թ․ՀՀ Սյունիքի մարզպետի (թիվ 124 - Ա) որոշմամբ ազատվել է ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել մարզպետի օգնականի պաշտոնում։

18․09․2025թ․ Սյունիքի մարզպետի (N 442-Ա) որոշմամբ ազատվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից։ 

2025թ․ սեպտեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում։ 

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետը հաշվետու և անմիջական ենթակա է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին , անմիջական հաշվետու է Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարին:

  1. կազմակերպում է Մարզպետի աշխատակազմին հասցեագրված փաստաթղթերի գրանցման, էլեկտրոնային համակարգ մուտքագրման և փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
  2. կազմակերպում է Մարզպետի որոշումների հաշվառումը և պահպանումը, Մարզպետի որոշումների առաքումը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, դրանց վերաբերյալ դիտողությունների դեպքում` ապահովում օրենսդրության պահանջներին համապատասխանեցումը. 
  3. կազմակերպում է Մարզպետին և Գլխավոր քարտուղարին ներկայացվող ոչ գաղտնի թղթակցությունների դասակարգման և հաշվառման աշխատանքները. 
  4. կազմակերպում է քաղաքացիների ընդունելության, նրանց դիմում-բողոքների և առաջարկությունների՝ սահմանված կարգով քննարկումը.
  5. կազմակերպում է Մարզպետի աշխատակազմի արխիվային գործի վարման աշխատանքները.
  6. կազմակերպում է Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների, մարզի խորհրդի նիստերի նախապատրաստման և արձանագրման աշխատանքները.
  7. ապահովում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքները
  8. կազմակերպում է Մարզպետի որոշումների և Գլխավոր քարտուղարի հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և հասցեատերերին առաքման աշխատանքները.
  9. կազմակերպում է Մարզպետի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագրով  քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, պահպանման աշխատանքները.
  10. կազմակերպում է Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի (այսուհետ՝ ՔԾՏՀ)  վարման աշխատանքը.
  11. կազմակերպում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստման և դրանք համաձայնեցման ներկայացնելու աշխատանքները.
  12. կազմակերպում է թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստման, կազմակերպման և վարման աշխատանքները.
  13. կազմակերպում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
  14. կազմակերպում է աշխատանքային, այդ թվում` ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները (ՊՈԱԿ-ի և ՓԲԸ-ի տնօրենների, քաղաքացիական ծառայության պաշտոնների).
  15. կազմակերպում է աշխատակիցների և  մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների արձակուրդների ժամանակացույցի կազմման, Աշխատակազի աշխատակիցների գործուղման վկայականների տրամադրման աշխատանքները.
  16. ապահովում  է ապրանքանյութական արժեքների ձեռքբերման ու հաշվառման,  Մարզպետի աշխատակազմում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկման աշխատանքները.
  17. ապահովում  է Մարզպետի աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկման աշխատանքները.
  18. ապահովում է Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի աuուլիuների, հարցազրույցների, ճեպազրույցների անցկացումը, հայտարարությունների ու մամուլի հաղորդագրությունների պատրաստումը` մարզպետի աշխատակազմի գործունեությանն առնչվող հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ.
  19. ապահովում է Մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մաuին ծանուցման և անհրաժեշտության դեպքում  դրանց oպերատիվ արձագանքման աշխատանքները.
  20. ապահովում է մարզպետի աշխատակազմի գործունեությանը առնչվող պարտադիր հրապարակման տեղեկությունների հրապարակումը՝ տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունները` 10-օրյա ժամկետում. 
  21. ապահովում է վերլուծական և այլ նյութերի համակարգված արխիվի uտեղծման գործընթացը, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` հեռուuտաֆիլմերի, տեuանյութերի պատրաuտման, տեղեկագրերի թողարկման աշխատանքները.
  22. ապահովում է Աշխատակազմի պաշտոնական կայքի բովանդակային  uպաuարկումը.
  23. ապահովում է uահմանված կարգով Աշխատակազմում լրագրողների հավատարմագրման կազմակերպման և անցկացման աշխատանքները. 
  24. ապահովում է ինտերնետային անխափան կապը Մարզպետի աշխատակազմում.
  25. ապահովում է «Mulberry 2» համակարգի սպասարկումը, «Mulberry 2» համակարգի տվյալների բազայի ստեղծման, խմբագրման և կարգաբերման աշխատանքները.
  26. ապահովում է «Mulberry 2» համակարգում ներառված մարզային ենթակայության առողջապահական և հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ փոխադարձ կապի համակարգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 11:37:25