Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Արմինե Ավագյան

Արմինե Ավագյան

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 +374 285 4 35 73

Կենսագրություն

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 10-ին Կապան քաղաքում:

 

1995թ. ոսկե մեդալով ավարտել է Կապանի N10 միջնակարգ դպրոցը:

 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի որակավորում (մասնագիտացումը՝ «Ռադիոհեռուստաժուռնալիստիկա»):

 

2002թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով լրագրության մագիստրոսի աստիճան (մասնագիտացումը՝ «Էլեկտրոնային լրագրություն»):

 

Ուսանողական տարիներին թղթակցել է «Հայաստան» թերթին, «Սյունիքի ռադիոյին»,  «Ազատություն» Ռ/Կ «Մաքս Լիբերթի» երիտասարդական ծրագրին, այնուհետեւ՝  նաեւ  www.echannel.am, www.armenianow.com կայքերին:

 

Աշխատանքային գործունեություն

 

2003թ. հունվար – 2003թ. հոկտեմբեր՝ «Սյունյաց աշխարհ» մարզային թերթ՝ լրագրող:

 

2003թ. հոկտեմբեր – 2015թ. փետրվար՝ «Սյունյաց երկիր» մարզային թերթ՝ լրագրող, պատասխանատու քարտուղար:

 

2015թ. փետրվար – 2018թ. հուլիս՝ Կապանի համայնքապետարան՝ Կապան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար:

 

31.07.2018թ. ՀՀ Սյունիքի մարզպետի (թիվ 175-Ա) կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական:

 

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Անկուսակցական է:

 

Գործառույթներ / իրավասություններ

1.Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտ:

2.Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումներից և ենթակայության կազմակերպություններից ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացում,  վերլուծություն և համապատասխան փաստաթղթերի նախապատրաստում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-15 17:22:43