Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Սուրեն Քեսեջյան
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
+374 285 4 42 91
Կենսագրություն
Ծնվել է 1974թ. հունիսի 23-ին, ք. Երևանում:
Կրթություն
1981-1991 թթ․ սովորել և ավարտել է Երևանի N 114 միջնակարգ դպրոցը:
1991-1995թթ. սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ստանալով լողի մարզչի որակավորում (մասնագիտությունը` լողի մարզիչ):
Աշխատանքային գործունեություն
1995 - 1997թ․՝ |
ծառայություն ՀՀ ԶՈՒ, |
1997 - 1999թթ․՝ |
Հայ-իսրայելական հնագիտական ծրագիր (ղեկավարի օգնական), |
1999 - 2001թթ․՝ |
«Վիրտուալություն» ՀԿ, |
2001 – 2008թթ.՝ |
Ամերիկայի «Գֆոելլեր Հիմնադրամ» ընկերության Հայաստանյան մ/ճ, փոխտնօրեն, |
2008 - 2020թթ․՝ |
Ամերիկայի «Գֆոելլեր Հիմնադրամ» ընկերության Հայաստանյան մ/ճ-ի հետ համագործակցող մի շարք միջազգային հնագիտական արշավախմբերի (ՄԹ, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Իսրայել) աշխատանքների ֆինանսական և լոգիստիկ մասով պատասխանատու, |
2019 - 2020թթ․՝ |
«Արենի -1» գիտահետազոտական հիմնադրամ, զբոսաշրջության բաժնի պատասխանատու, |
2021 - 2022թթ․՝ |
Սյունիքի մարզ, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ, փորձագետ։ |
15/03/2022թ. ՀՀ Սյունիքի մարզպետի 2022թ. մարտի 15-ի թիվ 121-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնում:
12/01/2024թ․ ՀՀ Սյունիքի մարզպետի 2024թ․ հունվարի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ նշանակբել է ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնում։
Այլ տվյալներ
2007թ․՝ աշխատանքային փորձի փոխանակում (Մեծ Բրիտանիա),
2012 - 2015թթ․՝ միջազգային արշավախմբեր ( ԱՄԷ, Օման )։
Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին։
Կուսակցական պատկանելիություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 դուստր։
Գործառույթներ / իրավասություններ
Սուրեն Քեսեջյանին վերապահված են մարզպետի կողմից իրականացվող տարածքային քաղաքականության և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով կատարվող աշխատանքների համակարգման լիազորությունները հետևյալ բնագավառում`
1) տնտեսության զարգացման։