Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Նվարդ Հարությունյան

Նվարդ Հարությունյան

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

էլ. փոստ

Կենսագրություն

 Ծնվել է՝ 1991թ. հուլիսի 19-ին Կապան քաղաքում:

Կրթություն՝

1998-2008թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել  և ավարտել է Կապանի թիվ 9 միջնակարգ դպրոցը:

2008-2012թթ. սովորել և ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանը` ստանալով լեզվաբանության և հաղորդակցման բակալավրի որակավորում (մասնագիտությունը` «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» (անգլերեն և քաղաքագիտություն)):

2012-2014թթ. սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան` ստանալով քաղաքագիտության մագիստրոսի որակավորում (մասնագիտությունը` «Քաղաքագիտություն»):

 

Աշխատանքային գործունեություն՝

 

02/07/2014-01/08/2016

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ», Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնի համակարգող

10/2015-04/2016

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագիր», Սյունիքի մարզի համակարգող

01/08/2016-16/11/2017

«Ղ-Տելեկոմ», Հարավային տ/շ վաճառքի և սպասարկման մասնագետ

16/11/2017-30/08/2021

«Քոնսեկոարդ» ՍՊԸ/ «ԳԻՏԵՔ» խորհրդատվական ընկերություն, գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի քարտուղար, միջազգային թիմի ղեկավարի օգնական/գրասենյակի կառավարիչ

12/2020-04/2021

«Էկո-համայնք» ՀԿ, ՄԱԿ զարգացման ծրագրի կողմից ֆինանսավորվող ծրագրի համակարգող

23/08/2021-13/01/2023

«ՍԱՖԵՋ» ԲԸ Հայաստանյան մ/ճ, գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Համայնքային ենթակառուցվածքների զարգացման II ծրագիր, Փուլ 3» Լոտ 3/1 ծրագրի միջազգային թիմի ղեկավարի օգնական

Սյունիքի մարզպետի 2023 թվականի հունվարի 13-ի թիվ 16-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնում:

 

Այլ տվյալներ ՝

2014 թ սկսած վարել է ակտիվ հասարակական գործունեություն՝ որպես «Երիտասարդական ակումբների դաշնության» Սյունիքի մարզի համակարգող, Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ, Սյունիքի մարզային գրադարանի գիտխորհրդի անդամ, ՀԿ կամավոր և այլն:

Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրերի, դասընթացների և գիտաժողովների: 2022թ. ընտրվել է «Swedish Institute Summer Academy for Young Professionals 2022» ծրագրի Հայաստանյան ներկայացուցչական խմբի անդամ և մասնակցել է Շվեդիայի  «Մալմո» համալսարանի կողմից անցկացվող «Հանրայի կայուն կառավարում» թեմայով դասընթացներին, «Հայաստանի ամերիկյան համալսարանի» Բաց կրթության կողմից կազմակերպված դասընթացներին՝ ուսումնասիրելով նախագծերի կառավարման հիմնադրույթները:

Ունի հրապարակված գիտական հոդված՝ «Տրիպարտիզմը՝ որպես ՀՀ պետական կառավարման արդյունավետության ապահովման GR տեխնոլոգիա» թեմայով:

Տիրապետում է անգլերենին, ռուսերենին և ֆրանսերենին։ 

Գործառույթներ / իրավասություններ

Միջազգային կազմակերպությունների և ծրագրերի հետ աշխատանքի համակարգում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59