Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Հայկ Հարությունյան
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
0285443890, 060517830
Կենսագրություն
Ծնվել է 1984թ. փետրվարի 3-ին Կապան քաղաքում։
2001թ․ ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
2001թ. ընդունվել և 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
2005 - 2007թթ․ ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում:
Աշխատանքային գործունեություն
01/09/2008 - 01/09/2010թթ.՝ Եղվարդի միջնակարգ դպրոց, մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ։
01/09/2010 - 26/08/2014թթ․՝ Եղվարդի միջնակարգ դպրոց, տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ։
27/08/2014- 31/03/2022թթ․՝ ՀՀ Սյունիքի մարզպետարան, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ:
ՀՀ վարչապետի 2022թ․ մարտի 31-ի 333 – Ա որոշմամբ նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ:
Ամուսնացած է, ունի 3 զավակ:
Անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Գործառույթներ / իրավասություններ
Հայկ Հարությունյանին վերապահված են մարզպետի կողմից իրականացվող տարածքային քաղաքականության և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով կատարվող աշխատանքների համակարգման լիազորությունները հետևյալ բնագավառներում`
1) կրթության
2 ) մշակույթի, սպորտի և երիտասարդության
3 ) հողօգտագործման
4) տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման
5) պաշտպանության, զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգությանն ուղղված միջոցառումների կազմակերպման։