Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Նարե Ղազարյան
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
0285 4 09 39
Կենսագրություն
Ծնվել է 1990թ. հունվարի 11-ին Սյունիքի մարզի Շիկահող գյուղում:
Կրթություն
1996-2004թթ. սովորել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում, 2004-2006թթ. սովորել և ավարտել է Շիկահողի միջնակարգ դպրոցը:
2006-2010թթ. սովորել և ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանը` ստանալով միջազգային հարաբերությունների բակալավրի որակավորում (մասնագիտությունը` միջազգային հարաբերություններ):
Աշխատանքային գործունեություն
01/08/2012 - 01/06/2015՝ ՀԿԽԸ Սյունիքի մարզային մասնաճյուղ, ծրագրերի բաժնի համակարգող, տնօրենի օգնական,
04/10/2016 – 2018՝ Սյունիքի մարզի Շիկահող համայնքի ղեկավար,
2018 - 01/09/2021՝ Կապան համայնքի Շիկահող գյուղի վարչական ղեկավար։
ՀՀ վարչապետի 2022 թվականի մայիսի 27-ի թիվ 591-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնում:
Այլ տվյալներ
2019 թվականից «Էկո Համայնք» համայնքային զարգացման ՀԿ-ի հիմնադիր նախագահն է։
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:
Կուսակցական պատկանելիություն
Անկուսակցական
Գործառույթներ / իրավասություններ
Նարե Ղազարյանին վերապահված են մարզպետի կողմից իրականացվող տարածքային քաղաքականության և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով կատարվող աշխատանքների համակարգման լիազորությունները հետևյալ բնագավառներում`
1) գյուղատնտեսության
2) բնապահպանության
3) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության
4) առողջապահության
5) սոցիալական ապահովության։