Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ` Սեյրան Ավետիսյան

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 79   էլ. փոստ

Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում՝
ա) Կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և Մարզպետի որոշումներից ու այլ իրավական ակտերից բխող, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի (այսուհետ` Մարզ) տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` ՏԻՄ) և պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ ՊԿՀՄՏՍ) գործունեության համակարգմանն առնչվող գործառույթների իրականացումը, ՊԿՀՄՏՍ-ի, ՏԻՄ-ի և Աշխատակազմի փոխադարձ կապը և համագործակցությունը:
բ) Աջակցում է Մարզի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքների իրականացմանը,
գ) Առաջարկություն է ներկայացնում Մարզպետին՝ ՏԻՄ-ի ընտրություններ նշանակելու, բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու և ՏԻՄ-ի լիազորությունների հետ կապված այլ հարցերով,
դ) Աջակցում է Մարզի տարածքում անցկացվող համապետական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքներին,
ե) Առաջարկություններ է ներկայացնում իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի նախագծերի, ինչպես նաև ծրագրերում չընդգրկված լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ լիազորված մարմնից համաձայնության ստանալու վերաբերյալ.
զ) Լիազոր մարմնի կողմից հաստատված ամենամյա ծրագրի համաձայն մասնակցում է իրավական և մասնագիտական հսկողություն աշխատանքներին, օժանդակում դրանց կազմակերպմանը
է) կազմակերպում է վարչության կողմից համակարգվող ոլորտում ՏԻՄ-ի մեթոդական օգնության, խորհրդատվության աշխատանքները` իրենց սեփական, պետության պատվիրակած լիազորությունների և այլ հարցերով, սահմանված կարգով մասնակցում է ՏԻՄ-ի որոշումներին ընթացք տալու աշխատանքներին.
ը) կազմակերպում է համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքների ավագանիների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքներին մասնակցությունը.
թ) կազմակերպում է համայնքային ծառայության ոլորտում տարվող աշխատանքների իրականացումը,
ժ) մասնակցում է համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին.
ի) համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխությունների և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
իա) կազմակերպում է համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարման, համայնքային ծառայողների վերապատրաստման խմբերի կազմավորման, թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և ատեստավորումների նշանակման օրերի հաշվառման, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփման և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնելու աշխատանքները.
իբ) կազմակերպում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումը և դրանց ընթացք տալը.
իգ) Մասնակցում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման կամ ապախոշորացման կազմակերպման աշխատանքներին.
իդ) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին ՏԻՄ-ի որոշումները, գործողությունները և անգործությունը դատարանում բողոքարկելու վերաբերյալ.
իե) Մասնակցում է Մարզի զարգացման և այլ ծրագրերի կազմման, մշակման, ինչպես նաև այդ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման աշխատանքներին.
իզ) Առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին Մարզի աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման փաստաթղթերն աշխարհագրական օբյեկտների անվանումների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելու վերաբերյալ.
իէ) Աջակցում է ՀՀ զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման կազմակերպման աշխատանքներին.
իը) աջակցում է Մարզի տարածքում ոստիկանության և ազգային անվտանգության ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ Մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների անցկացման կազմակերպմանը․
իթ) կազմակերպում է մարզային զորակոչային հանձնաժողովի աշխատանքները, նախապատրաստում քաղաքացիների տարեկետման վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և մյուս իրավական ակտերով սահմանված փաստաթղթերի նախագծերը.
լ) Մասնակցում է մարզի բնակավայրերում աղետների ռիսկի կառավարմանն (նվազեցում, արձագանքում, հետևանքների վերացում, հետաղետային վերականգնում) ուղղված միջոցառումների իրականացմանը.
լա) Մասնակցում է զարգացման ռազմավարություններում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ծրագրերի ներառման, դրանց իրականացման կազմակերպական աշխատանքներին.
լբ) Մասնակցում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակներում գործելու բազմակողմանի ուսուցողական ծրագրերի ներդրման, աջակցում է ուսումնավարժանքների կազմակերպման աշխատանքներին
լգ) Աջակցում է պաշտպանության բնագավառում մարզպետին և մարզպետի աշխատակազմին օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը.
լդ) Մասնակցում է մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, բնակչության պաշտպանության, հակահամաճարակային միջոցառումների միջոցառումների իրականացմանը.
լե) ՊԿՀՄՏՍ-ի ղեկավարներից սահմանված կարգով ստանում է տեղեկատվություն և արդյունքների մասին զեկուցում Մարզպետին.
լզ) Աջակցում է Մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ Մարզպետի կողմից կազմակերպվող և համակարգվող աշխատանքներին, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը,
լէ) իր իրավասության շրջանակներում կազմակերպում է սահմանապահ զորքերին պետական սահմանի պահպանության գործում օրենսդրության շրջանակներում Մարզպետի կողմից ցուցաբերվող անհրաժեշտ աջակցության իրականացումը.
լը) աջակցում է Մարզպետի կողմից ՀՀ կառավարության պաշտպանության բնագավառի տարածքային քաղաքականության իրագործման նպատակով կազմակերպվող աշխատանքների իրականացման կազմակերպմանը.
լթ) Աջակցում է Մարզպետի կողմից Մարզում պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարմանը, զինծառայողների, պահեստազոր արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպմանը, զինված ուժերի զորահավաքային ծավալմանն ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացմանը.
խ) Աջակցում է օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերին նյութական, տեխնիկական միջոցներով, բնական ռեսուրսներով և գործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով Մարզպետի կողմից ապահովման իրականացման ուղղությամբ.
խա) ապահովում է պետական ռեգիստրում հաշվառված բնակիչների վերաբերյալ՝ Կառավարության սահմանած կարգով Աշխատակազմում ստացված տեղեկատվության մշակումը և տրամադրումը Մարզի համապատասխան համայնքապետարաններին։
խբ) նախապատրաստում է իրավական (վարչական) ակտերի նախագծեր, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
խգ) կազմակերպում է Վարչությունում գործավարության պահանջների կատարումը, տվյալների բազաների և բանկերի լրացումը, համալրումը, դրանցից օգտվելու մեխանիզմների մշակումը, Վարչության էլեկտրոնային փաստաթղթերի շարժը.
խդ) նախապատրաստում է Մարզպետի որոշումների, գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման
խե) իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված` վարչության գործունեության հետ կապված այլ գործառույթներ։
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59